Ագիլ (Արղանայի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագիլ (այլ կիրառումներ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ագիլ | ||
| 38°15′26″N 40°5′5″E / 38.25722°N 40.08472°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
| Գավառակ | Արղանամադենի գավառակ | |
| Հիմնադրված է | հուլիսի 4, 1987[1] թ. | |
| Այլ անվանումներ | Ակլ, Ակիլ, Անգղ, Արկաթիանկերտ, Ինգիլա, Կարթասիոկերտ, Վաղարշոպոլիս, Ուղուկ | |
| Մակերես | 449 կմ² | |
| ԲԾՄ | 851 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 23 369 մարդ (2018)[2] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | ագիլցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Ագիլ, քաղաք Արևմտյան Հայաստանում, օսմանյան շրջանում՝ Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում։ Հնում կոչվում էր Անգղ և գտնվում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անգեղտուն գավառում։ Եղել է գավառի կենտրոնը։ Այժմ գտնվում է Թուրքիայի Դիարբեքիրի մարզի Ագիլի շրջանում։
Ըստ Ֆորրերի և Մանանդյանի, այստեղ էր գտնվում խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասայի Ինգլավա քաղաքը, որը հունալատինական աղբյուրներում նշվում է Ինգիլա կամ Ինգիլենե ձևերով[3]։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունեցել է հետևյալ անվանումները. Ագել, Ագըլ, Ագիլ, Ալկի, Ակել, Ակիլ, Ակլ, Ակլա, Անգել, Անգելենա, Անգեղ, Անգեղատուն, Անգեղտուն, նգ-Ինգիլկա, Անգլ, Անգղ, Անխիոլուս, անկիլ, Անկղ, Անհիլ, Արկաթիակերտ, Արկաթիանկերտ, Արկաթիոկերտ, Արկաթիոկերտա, Եպիփանի, Երկաթակերտ, Էգիլ, Էլկ, Էլկի, Էկիլ, Ինգիլա, Ինգիլեն, Ինգիլենե, Կարթասիոկերտ, Կարկադիոկերտ, Կարաթիակերտ, Կարկաթիոկերտ, Վաղարշոպոլիս, Ուղուկ[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման ճշգրիտ ժամանակն անհայտ է։ Մ.թ.ա. 3-2-րդ դարերում եղել է առևտրի և արհեստագործության կարևոր կենտրոն։
160 թվականին Անգղ բերդաքաղաքը գրավվեց Ծոփքի թագավոր Արկաթիասի կողմից և վերանվանվեց Արկաթիակերտ։ Բերդաքաղաքը դարձավ Ծոփքի թագավորության մայրաքաղաք։
Արշակունիների տիրապետության ժամանակ (1-5-րդ դարեր) հանդիսացել է Հայաստանի հարավարևմտյան կողմի կարևորագույն հենակետներից մեկը։ Արշակունի թագավորներից մի քանիսը թաղված են եղել այստեղ։ Այստեղ է պահվել նաև Արշակունիների գանձերը[4]։
Տեղի հայ բնակչությունը կոտորածի ենթարկվեց 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին Ագիլն ուներ 101 տուն հայ և 250 տուն թուրք բնակիչ[4]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը կտավագործությունն ու վարձու բանվորությունն էր[4]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգղում էր գտնվում Ծոփքի թագավորների պանթեոնը։ Բարձր քարաժայռի վրա պահպանվել են հին բերդի ավերակներն ու վիմափոր սենյակները։
Ագիլն ուներ Ս. Թագավոր անունով եկեղեցի և Անգղի Ս. Նշան վանք[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ուներ հայոց վարժարան, որն ուներ 35 աշակերտ[4]։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հեթանոսական Տորք աստծո պաշտամունքի կենտրոն։ Քրիստոնեական ժամանակաշրջանում հանդիսացել է եպիսկոպոսանիստ քաղաք[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| ||||||||||||||
