close
Jump to content

Աբովյան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբովյան քաղաքից)
Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբովյան (այլ կիրառումներ)
Քաղաք
Աբովյան
Դրոշ Զինանշան
Image
Աբովյան համայնքի դրոշ
Image
Աբովյան համայնքի գերբ

Image
Ձախից աջ՝ Սբ․ Հովհաննես եկեղեցին, քաղաքի համայնապատկերը վերևից, քաղաքի հրապարակը, Խաչատուր Աբովյանի հուշարձանը, Աբովյան քաղաքի համայնապատկերը
40°16′26″N 44°37′32″E / 40.27389°N 44.62556°E / 40.27389; 44.62556
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ՀամայնքԿոտայքի մարզ[1]
ՔաղաքապետԷդուարդ Բաբայան
Հիմնադրված է1963 թ.
Առաջին հիշատակում13-րդ դար
Մակերես11 կմ²
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն44 400 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, մոլոկաններ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Ավետարանականներ
Տեղաբնականունաբովյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ222
Փոստային դասիչ2201—2208
Պաշտոնական կայքabovyan.am
Աբովյան (քաղաք) (Հայաստան)
Աբովյան (քաղաք) (Հայաստան)
Image
Քարտեզ

Աբովյան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում։ Բնակչությունը՝ 60.159 հազար մարդ (2022 թվական)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա։ Գտնվում է Երևանից 16 կմ հյուսիս-արևելք և 36 կմ հարավ-արևելք մարզկենտրոն Հրազդանից։

Image

Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, որը կապում է Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները և շրջանի գյուղերը տանող խճուղիներ։ Աբովյանը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու հատման վայրում։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։

Ունի երկաթուղային կայարան՝ Երևան-Սևան ուղղությամբ։

Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են Արամի և Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։

Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963 թվականից։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի[2]:

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մի մասը հայրենադարձվել է Իրանից 1960-70-ական թթ։ 1973 թվականի դրությամբ ուներ 28 500 բնակիչ՝ հայեր, նաև ռուսներ, ուկրաինացիներ։ Բնակչության մոտ մեկ երրորդը հայրենադարձներ են, գլխավորապես՝ Իրանից և Սիրիայից։

Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 44.400 մարդ[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին Աբովյանն հանրապետության ամենաարագ աճող քաղաքն էր (1963-1973 թթ. բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդյունաբերական կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ էին նաև երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։

Աբովյանը սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք-արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հյուսիսարևելյան մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա-կաթնային և բանջարաբուծական խորհրդային տնտեսություն)։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ2 էր։

Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։

Աբովյանում հայտնաբերված են մ.թ.ա. III-II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ։

Աբովյանը Արցախյան պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 8.
  3. Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։
  4. Сборник сведений по Кавказу — 1879. — Vol. V. — P. 10.
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. 1 2 https://www.citypopulation.de/en/armenia/kotayk/abovyan/0700201__abovyan/
  7. https://armstat.am/file/article/demos_10_2.pdf

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբովյան (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 34 Image