Փայլակ Մանուկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Փայլակ Մանուկյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 14 (27), 1909[1] |
| Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | հունվարի 25, 1993 (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | ՀԱՊՀ (1935)[1] |
| Պարգևներ | |
| Անդամություն | ԽՄԿԿ[1] |
Փայլակ Սարգսի Մանուկյան (դեկտեմբերի 14 (27), 1909[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 25, 1993, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը (1935)[2]։
Ստեղծագործություններից են՝
- Լենինականի (1933), Աշտարակի (1949), Ջերմուկի (1952) գլխավոր հատակագծերը, բնակելի և վարչական շենքեր
- Երևանի Կիրովի այգում կանգնեցված կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշասյունը (1940, ճարտարապետ Հայկ Դավթյանի հետ)
- Գյումրիում՝ «Անտառային» բնակելի թաղամասը
- Վանաձորում՝ դպրոց, հանրախանութ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 255)։ |