Վերչելլի (գավառ)
Վերչելլիի գավառ (իտալ.՝ Provincia di Vercelli, պիեմ.՝ Provincia ëd Vërsèj), գավառ Իտալիայի Պիեմոնտ մարզի հյուսիսարևելյան հատվածում։
Սահմանակից է Շվեյցարիայի Վալե կանտոնին (հյուսիսում) և իտալական Վերբանո Կուզիո Օսսոլա, Նովարա, Պավիա, Թուրին, Բիելա, Վալե դ’Աոստա և Ալեսանդրիա գավառներին[1][2][3]։ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ իր կազմում ուներ 82 համայնք, զբաղեցնում էր 2081 կմ2 տարածք։ Բնակչության թվաքանակը՝ 176 641 (2012 թվականին այդ ցուցանիշը եղել է 178.856[4]), բնակչության խտությունը՝ 85 մարդ/կմ²[1][2][3]։ Վարչական կենտրոնը Վերչելլի քաղաքն է[1][2][3]։
Գավառը հայտնի է բրնձի մշակությամբ, որին զգալի տարածքներ են հատկացված։ Տնտեսության եկամտաբեր ճյուղերից է նաև զբոսաշրջությունը, որը բավականին զարգացած է բնության և պատմա-մշակութային մեծաթիվ ու արժեքավոր հուշարձանների առկայության, մշակութային խոշոր միջոցառումների պարբերաբար կազմակերպման շնորհիվ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սակրո Մոնտե դի Վարալլո (Sacro Monte di Varallo) տաճարը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Առանձնահատուկ հիշատակության արժանի հուշարձաններից է նաև Վերչելլի քաղաքում գտնվող Սանտ Անդրեա միջնադարյան բազիլիկ եկեղեցին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սակրո Մոնտե դի Վարալլոյի ճակտոնը
- Սակրո Մոնտե դի Վարալլոյի պատկերազարդումներից. նկարիչ՝ Ջովաննի դ'Էնրիկո (Giovanni d'Enrico), 1608-9
- Սակրո Մոնտե դի Վարալլոյի պատկերազարդումներից. նկարիչ՝ Ջովաննի դ'Էնրիկո (Giovanni d'Enrico),, 1599-1600
- Սակրո Մոնտե դի Վարալլոյի պատկերազարդումներից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 citar web|url=http://demo.istat.it/pop2011/index.html%7Ctítulo=Statistiche(չաշխատող+հղում) demografiche ISTAT|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua=it
- 1 2 3 citar web|url=http://demo.istat.it/bil2010/index.html%7Ctítulo=Popolazione(չաշխատող+հղում) residente al 31 dicembre 2010|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua=it
- 1 2 3 citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող+հղում).aspx%7Ctítulo=Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua=it
- ↑ «Демографічний баланс, червень 2012». ISTAT. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.(իտալ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը
- Պաշտոնական կայքէջ Եվրոպայի սուրբ սարերի վերաբերյալ/Official web site for European Sacred Mountains (անգլերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերչելլի (գավառ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
