close
Jump to content

Վահան Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Հակոբյան
Ծնվել է1908
ԾննդավայրՆոր Բայազետ
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունImage Ռուսական կայսրություն և Image ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Վահան Մկրտչի Հակոբյան (1908, Նոր Բայազետ - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Հակոբյանը ծնվել է 1908 թվականին Կամո քաղաքում։ 1930 թվականից դասավանդել է հայրենի քաղաքի դպրոցներում։ Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը[1]։

1941 թվականին Հակոբյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի շտաբում, որպես գծագրող։ 1942 թվականի աշնանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մղված մարտերին։ Սորոկին գյուղի մոտ մղված մարտերից մեկում վիրավորվել է։ 1943 թվականին հոսպիտալում երկարատև բուժումից հետո, որպես զինվորական ծառայության համար ոչ պիտանի, զորացրվել է[1]։

1946-1953 թվականներին Հակոբյանը եղել է Կամոյի մանկավարժական ուսումնարանի տնօրենը, այնուհետև, 20 տարի շարունակ ղեկավարել է քաղաքի Հ. Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը։ Ծանր հիվանդությունից հետո, 1974 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Պատերազմում ցուցաբերած արիության համար Հակոբյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով։ 1958 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով երկարատև և անբասիր աշխատանքի համար նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]