Սինտ Մաարտեն
Արտաքին տեսք
| Սինտ Մաարտեն Sint Maarten.svg | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Կարգավիճակ | կղզային պետություն, պետական կազմավորում Նիդերլանդների թագավորության կազմում և երկիր | ||||
| Մտնում է | Նիդերլանդների Թագավորություն | ||||
| Պետական լեզու | հոլանդերեն և անգլերեն | ||||
| Մայրաքաղաք | Ֆիլիպսբուրգ | ||||
| Օրենսդիր մարմին | Parliament of Sint Maarten? | ||||
| Երկրի ղեկավար | Վիլեմ Ալեքսանդր և Eugene Holiday? | ||||
| Կառավարության ղեկավար | Leona Marlin-Romeo? | ||||
| Մակերես | 34 կմ² | ||||
| Ազգաբնակչություն | ▲43 847 մարդ (2020)[1] | ||||
| Խտություն | 1100 մարդ/կմ² | ||||
| Հիմն | O Sweet Saint Martin's Land? | ||||
| Կարգախոս | Semper pro Grediens | ||||
| Հիմնադրված է | 2010 թ. | ||||
| Արժույթ | Կարիբյան գուլդեր | ||||
| Ժամային գոտի | ADT? և America/St_Kitts? | ||||
| Հեռախոսային կոդ | +1721 | ||||
| Ինտերնետ-դոմեն | .sx | ||||
| 18°01′55″N 63°04′04″W / 18.031944444444°N 63.067777777778°W | |||||
| sintmaartengov.org/Pages/default.aspx(անգլ.) | |||||
Սինտ Մաարտեն (հոլ.՝ Sint Maarten), տարածք Կարիբյան ծովում Փոքր Անտիլյան կղզեխմբում։ Պատկանում է Նիդերլանդներին։ Տարածությունը՝ 34 կմ2։ Մայրաքաղաքը Ֆիլիպսբուրգն է։ Բնակչությունը կազմում է 37.429 մարդ 2010 թվականի տվյալներով, խտությունը՝ 1100 մարդ քառ. կմ-ի վրա։ Սինտ Մաարտենը Սինտ-Մարտին կղզու հարավային մասն է, կղզու մոտ 40%-ը, իսկ հյուսիսային մասը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից է։ Ֆրանսիական մասի տարածքը կազմում է մոտ 53 քառ. կմ։ Պաշտոնական լեզուները երկուսն են՝ անգլերենը և հոլանդերենը։ Տարածված է անգլերենի վրա հիմնված կրեոլերենը։ Նիդեռլանդական տարածքի ամենամեծ բնակավայրը Լոուր Փրինցես Քուաթրն է, իսկ ամենափոքր բնակավայրը Լոուլանդն է։ Հեռախոսային կոդը +1 721-ն է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20201231150122/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/335rank.html
- ↑ Sint Maarten joined the North American Numbering Plan on 30 September 2011; it previously shared the country code +599 with Curaçao and the Caribbean Netherlands.«PL-423: Updated Information - Introduction of NPA 721 (Sint Maarten)». North American Numbering Plan Administration. 2011 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին. Permissive dialing, allowing the use of +599, will be in place until 30 September 2012.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինտ Մաարտեն» հոդվածին։ |
| ||||||||||