Սիմոն Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1857[1] |
|---|---|
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | մայիսի 16, 1921 |
| Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Սիմոն Հակոբյան Վիքիդարանում | |
Սիմոն Հակոբյան (1857[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մայիսի 16, 1921, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը (1888), աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895 թվականից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռ. Հ. Պերպերյանի դիմանկարը և այլն։ Կ. Պոլսի հայկական եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ։ Հակոբյանը պարբերաբար մասնակցել է Կ.Պոլսի և արտասահմանյան ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելի ցուցահանդեսի մրցանակին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Հակոբյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Հակոբյան» հոդվածին։ |
| ||||||||||