close
Jump to content

Սասանյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասանյաններ
Image
Տեսակազնվական տոհմ և արքայատոհմ
Մասն էByzantine Egypt?
ԵրկիրՍասանյան Պարսկաստան
Տիտղոսներ«Մեծ շահնշահ Իրանի (Էրան, Արյաց) և ոչ-Իրանի (Անէրան)»
կամ
«Արյաց և անարյաց արքայից արքա»
ՀիմնադիրՍասան
Հիմնում224 թվական
Ավարտ651 թվական
Ազգային
պատկանելիություն
պարսիկներ
ԴավանանքԶրադաշտականություն
Կրտսեր
ճյուղեր
Bavand dynasty?

Սասանյաններ, պարսկական շահնշահերի արքայատոհմ, որը 224-651 թվականներին[1] իշխել է Սասանյան Պարսկաստանի և հարևան կախյալ տարածքների վրա։

Արքայատոհմը ծագել է Պարս (կամ Ֆարս) երկրամասից և անվանակոչվել իր հիմնադրի՝ Սասանի անվամբ, որը Պարսի առաջին սասանյան արքայի՝ Պապակի հայրն էր։ Պապակի որդին՝ Արտաշիր Պապականը, 224 թվականին գահըկեց արեց պարթևների վերջին արքային՝ Արտավան Ե Պարթևին, և հիմնադրեց Սասանյան Պարսկաստանը։ Արտաշիր I-ի և Շապուհ I-ի գահակալման ժամանակաշրջանում տերությանը մեծ թվով տարածքներ են միացվել։ 3-րդ դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, Կրման, Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսների տիպի)։ Սասանյանների հաղթանակները Հռոմի նկատմամբ ամրապնդեցին իրենց պետությունը և հանգեցրին շահնշահի կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան Պարսկաստանի կազմավորման ժամանակ Սասանյանները հենվում էին զրադաշտական մոգերի ուժի վրա[2]։

III դարի վերջին և IV դարի սկզբին կայսրությունը կորցրել է արևելյան մի շարք տարածքներ, սակայն Շապուր II-ի օրոք (309-379 թվականներ) վերականգնվեց նախկինում կորցրած բոլոր տարածքները։ 387 թվականի պայմանագրով Սասանյաններին են անցնում նաև Միջագետքը և Մեծ Հայքի մեծ մասը[2]։

V դարում Հայաստանի, Աղվանքի, Վիրքի տեղական արքայատոհմերը փոխարինվեցին սասանյան դրածոներով։ V դարի 2-րդ կեսին ամբողջ Անդրկովկասում տեղի ունեցան ապստամբություններ, իսկ 571-572 թվականներին՝ Հայաստանում։ V դարավերջին մեկնարկած մազդեզական շարժումից հետո կայսրությունան կառավարման համակարգում, սոցիալ-քաղաքական կառուցվածքում և մշակութային ոլորտում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ[2]։

Խոսրով I Անուշիրվանի կառավարման շրջանում (531-579 թվականներ) հին ազնվականության մի մասը հայտնվել է պետությունից և թագավորից տնտեսական կախվածության մեջ, ինչպես նաև աճել է բյուրոկրատական համակարգի և պաշտոնյաների դերը։ VI դարասկզբից ի վեր տեղի են ունեցել մի շարք պատերազմներ ընդդեմ Բյուզանդիայի, որոնք ընթացել են փոփոխական հաջողություններով։ 558-568 թվականներին Սասանյանները ջախջախել են հեփթաղներին և պետության կազմի մեջ են ընդգրկել Աֆղանստանի և Միջին Ասիայի մի շարք շրջաններ։ Մոտ 570 թվականին նվաճվել է Եմենը։ Մոտ 589 թվականին ջախջախվել են պետություն ներխուժած թյուրքերը։ 602-628 թվականներին ընդդեմ Բյուզանդիայի ընթացող երկարատև պատերազմն ավարտվեց բյուզանդական Հերակլ կայսեր հաղթանակով և հանգեցրեց երկու կայսրությունների նյութական ռեսուրսների սպառմանը։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հարկերի կտրուկ ավելացումը, խաթարեցին Սասանյանների պետության քաղաքական և տնտեսական հզորությունը և հանգեցրին արաբների կողմից նվաճմանը[2]։

628-632 թվականների ընթացքում փոխվել է մոտ 10 շահնշահ, իսկ Հազկերտ III-ի օրոք Սասանյանների պետությունը նվաճվեց արաբների կողմից[2]։

ԱնունԿյանքի տարիներՊատկերՏիտղոսՆշումներ
1ՍասանՏոհմի հիմնադիր
2ՊապակԷսթախրի շահ (209—220)Սասանի որդին
3ՇապուհԷսթախրի շահ (209—220)Պապակի որդին
4Արտաշիր ՊապականImageԷսթախրի շահ (220—224)
Էրանի մեծ շահնշահ (224—239)
Պապակի որդին
5Պերոզ IԷրանի մեծ շահնշահ (239)Արտաշիր Պապականի որդին
6Շապուհ IImageԷրանի մեծ շահնշահ (239—260)
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (260—274)
Արտաշիր Պապականի որդին
7Որմիզդ IImageՀայաստանի մեծ շահ (260—274)
Էրանի և Անէրանի շահնշահ (274)
Շապուհ I-ի որդին
8ՀվարմիզդակՀայաստանի մեծ շահ (274)Որմիզդ I-ի որդին
9ՀվարմիզդՀնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (276—291)Շապուհի որդին
10Վահրամ IImageԳիլանի շահ (260—262)
Կերմանի շահ (262—274)
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (274—276)
Շապուհ I-ի որդին
11Վահրամ IIImageՀնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (274—276)
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (276—293)
Վահրամ I-ի որդին
12Վահրամ IIIImageՀնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (291—293)
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (293)
Վահրամ II-ի որդին
13ԱտուրֆարնբագՄեշանի շահ (282—293)
14ՆերսեհImageՀնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (260—274)
Հայաստանի մեծ շահ (274—293)
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (293—302)
Շապուհ I-ի որդին
15Որմիզդ IIImageՀնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (293—302),
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (302—309)
Ներսեհի որդին
16Շապուհ IIՀնդկաստանի, Սակաստանի և Տախարիստանի շահ (302—309),
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (309—379)
Հվարմիզդ II-ի որդին
17Արտաշիր IIImageՔուշանների մեծ շահ (330—379),
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (379—383)
Շապուհ II-ի որդին
18Շապուհ IIIImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (383—388)Շապուհ II-ի որդին
19Վահրամ IVImageՔուշանների մեծ շահ (379—388),
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (388—399)
Շապուհ II-ի որդին
21ՎահրամՔուշանների մեծ շահ (388—421)Վահրամ IV-ի որդին
22Հազկերտ IImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (399—421)Շապուհ III-ի որդին
23Վահրամ VImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (421—439)Հազկերտ I-ի որդին
24Հազկերտ IIImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (439—457)Վահրամ V-ի որդին
25Որմիզդ IIIՔուշանների մեծ շահ (421—457),
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (457—459)
Հազկերտ II-ի որդին
26ՊերոզImageՔուշանների մեծ շահ (457—459),
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (459—484)
Հազկերտ II-ի որդին
27ՎաղարշImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (484—488)Հազկերտ II-ի որդին
29Կավադ IԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (488—496, 498—531)Պերոզ II-ի որդին
31ԶամասպImageՀայաստանի մեծ շահ (?—496)
Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (496—498)
Պերոզ II-ի որդին
34Խոսրով IImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (531—579)Կավադ I-ի որդին
35Որմիզդ IVImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (579—590)Խոսրով I-ի որդին
Վահրամ Չուբին Image Էրանի և Անէրանի մեծ շահնշահ (590—591) Սասանյան չէր
36ԲիստամԱտրպատականի շահ (590—596)Խոսրով I-ի որդին
37Խոսրով IIImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (590—628)Որմիզդ IV-ի որդին
38Կավադ IIImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (628)Խոսրով II-ի որդին
39Արտաշիր IIIImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (628—629)Կավադ II-ի որդին
Շահրվարազ սպանվել է 630 թվականի հունիսի 9-ին Image Շահնշահ (629) Սասանյան չէր,

Խոսրով II-ի հրամանատարներից մեկը

41ԲորանդուխտImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (629—630)Խոսրով II-ի դուստրը
42ԱզարմիդուխտImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (630—631)Խոսրով II-ի դուստրը
43Խոսրով VԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (631—632)
44Հազկերտ IIIսպանվել է 651 թվականինImageԷրանի և Անէրանի մեծ շահնշահ (632—651)Խոսրով II-ի որդին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дашков С. Б. Цари царей — Сасаниды. История Ирана III — VII вв. в легендах, исторических хрониках и современных исследованиях. — М.: СМИ-АЗИЯ, 2008. — 352 с. — 4000 экз. — ISBN 978-5-91660-001-8.
  • Мишин Д. Е. Хосров I Ануширван (531–579), его эпоха и его жизнеописание и поучение в истории Мискавейха. — М.: Институт востоковедения РАН, 2014. — 696 с. ISBN 978-5-89282-588-7
  • Рыжов К. В. Сасаниды // Монархи. Древний Восток. — М.: Вече, 2006. — 576 с.
  • Грантовский Э. А. {{{заглавие}}}.
  • , ISBN 0857716662։
  • Molavi, Afshin (2002), Persian pilgrimages: journeys across Iran (Illustrated ed.), W. W. Norton & Company, ISBN 0-393-05119-6, Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին
  • Freedman, David Noel (2000), Michael J. McClymond (ed.), The Rivers of Paradise: Moses, Buddha, Confucius, Jesus, and Muhammad As Religious Founders, Wm. B. Eerdmans Publishing, ISBN 0-8028-2957-0
  • Shapur Shahbazi, A. (2005), «Sasanian Dynasty», Encyclopedia Iranica, Columbia University Press, vol. 1
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասանյաններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 193 Image