close
Jump to content

Սամարղանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սամարղանդ
ուզբ.՝ Samarqand
Զինանշան
Image

Image
39°39′15″N 66°57′35″E / 39.65417°N 66.95972°E / 39.65417; 66.95972
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
ՀամայնքՍամարղանդի շրջան
Հիմնադրված էմ.թ.ա. 8-րդ դար թ.
Մակերես108 կմ²
ԲԾՄ702 մ
Պաշտոնական լեզուուզբեկերեն
Բնակչություն513 572 մարդ (2015)
Ազգային կազմուզբեկներ
տաջիկներ
ռուսներ
Կրոնական կազմմուսուլմաններ, քրիստոնյաներ
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ998 66
Փոստային ինդեքս140100
Փոստային դասիչ140100
Պաշտոնական կայքsamshahar.uz
Սամարղանդ (Ուզբեկստան)
Սամարղանդ (Ուզբեկստան)
Image

Սամարղանդ[1] (ուզբ.՝ Samarqand), քաղաք Ուզբեկստանում, Ուզբեկստանի Սամարղանդի մարզի կենտրոնը։ Ուզբեկստանի երկրորդ քաղաքն է (Տաշքենդից հետո) բնակչությամբ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 513 572[2]։ Գտնվում է Զերավշանի հովտում (Դարգոմ և Սիաբ ջրանցքների միջև), ծովի մակերևույթից 702 մ բարձրության վրա։

Հիմնադրման թվականն անհայտ է․ որոշ վարկածների համաձայն՝ հիմնադրվել է մ․թ․ա․ 8-7-րդ դարերում։ Ավելի քան երկու հազար տարի առաջ քաղաքը կարևոր վայր է եղել Չինաստանի և Եվրոպայի միջև՝ գտնվելով Մետաքսի ճանապարհին, նաև եղել է միջնադարյան արևելքի գիտության զարգացման կարևորագույն քաղաքներից մեկը։ 14-րդ դարում դարձել է Լենկթեմուրի կայսրության մայրաքաղաքը։

2001 թվականին Սամարղանդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության կազմում։

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
  2. O'zbekiston Respublikasi Prezidenti huzuridagi Statistika agentligi - Yosh guruhlari bo‘yicha doimiy aholi soni / Численность постоянного населения по возрастным группам / Population by age groups
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարղանդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 155 Image