Ռուբեն Հակոբյան (ԽՍՀՄ հերոս)
Այս հոդվածը զինվորականի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Ռուբեն Հակոբյան։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ռուբեն Հակոբյան | |
|---|---|
| մայիսի 7, 1912[1][2] - սեպտեմբերի 12, 1994[2] (82 տարեկան) | |
| Ծննդավայր | Ուզունթալա, Հայաստան[1][2] |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | հետևազոր |
| Կոչում | ավագ լեյտենանտ[1][2] |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1951)[1] |
| Պարգևներ | |
Ռուբեն Ղազարի Հակոբյան (մայիսի 7, 1912[1][2], Ուզունթալա, Հայաստան[1][2] - սեպտեմբերի 12, 1994[2], Երևան, Հայաստան[2]), Խորհրդային Միության հերոս (մայիսի 16, 1944), ավագ լեյտենանտ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Լենինգրադի ռազմաինժեներական դպրոցը, «Վիստրել» դասընթացները (1943 թվական), ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը (1951 թվական)։ Երկրորդ աշխարհամարտի Գերմանա-խորհրդային շրջափուլի ժամանակ (1943 թվականից) մասնակցել է 4-րդ ուկրաինական ռազմաճակատի 2-րդ գվարդիական բանակի ռազմական գործողություններին։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է Ղրիմի համար մղված մարտերում (Արմյանսկ, Պերեկոպի պարանոց, Իշունյան բարձունքներ) ցուցաբերած խիզախության համար։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1947-1952 թվականներ)։ Ղրիմի Արմյանսկ և Կրասնոպերեկոպսկ քաղաքների պատվավոր քաղաքացի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=1510282557&tab=navDetailManUbil
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=21048360&tab=navDetailDocument
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հակոբյան (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 75)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Մայիսի 7 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 1994 մահեր
- Հայաստանում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ