close
Jump to content

Ռոբերտ Օփենհայմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Օպենհեյմերից)
Ռոբերտ Օփենհայմեր
Robert Oppenheimer
Image
Ծնվել էապրիլի 22, 1904(1904-04-22)[1][2][3][…]
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 18, 1967(1967-02-18)[5][1][2][…] (62 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]
բնական մահով[2]
Բնակության վայր(եր)Փրինսթոն[6], Լոս Ալամոս[7], Բերկլի[8], Նյու Յորք[9], Գյոթինգեն[10] և Քեմբրիջ[11]
ՔաղաքացիությունImage ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, ճարտարագետ, միջուկային ֆիզիկոս, արվեստի կոլեկցիոներ, համալսարանի դասախոս, science administrator, ֆիզիկոս և գիտնական
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Քեմբրիջի համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Մանհեթթենյան նախագիծ և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտapplied physics?, տեսական ֆիզիկա և Միջուկային ֆիզիկա
Պաշտոն(ներ)տնօրեն և տնօրեն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ճապոնական ակադեմիա[12]
Ալմա մատերՀարվարդի համալսարան[13], Կավենդիշ լաբորատորիա, Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց, Հիսուսի քոլեջ, Հարվարդի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][14], ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, հունարեն, սանսկրիտ և հոլանդերեն
Գիտական ղեկավարՄաքս Բոռն[15]
Եղել է գիտական ղեկավարԴեվիդ Բոմ[16], Սեմյուել Օլդերսոն[17], Ռոբերտ Քրիստի[18], Սիդնի Դանցոֆ[19][15], Stan Frankel?[20], Ուիլիս Լամբ[21], Հարոլդ Լյուիս[22], Ֆիլիպ Մոռիսոն[23], Բերնարդ Պետերս[24], Ռոբերտ Սերբեր[25], Հարտլանդ Սնայդեր[26], Ջորջ Վոլկոֆ[27], Հարվի Հոլ[28], Մելբա Ֆիլիպս[29], Ջոզեֆ Ուայնբերգ[24], Սիգֆրեդ Ադոլֆ Վուտհույսեն, Arnold Nordsieck?, Leslie Lawrance Foldy?[15], Eldred C. Nelson? և Glen Darwin Camp?[15]
Հայտնի աշակերտներԴեվիդ Բոմ, Ուիլիս Լամբ, Ֆիլիպ Մոռիսոն, Հարտլանդ Սնայդեր, Ջորջ Վոլկոֆ և Մելբա Ֆիլիպս
Պարգևներ
Ամուսին(ներ)Քեթրին Օփենհայմեր
Երեխա(ներ)Peter Oppenheimer? և Թոնի Օփենհայմեր
Ստորագրություն
Изображение автографа
Image J. Robert Oppenheimer Վիքիպահեստում

Ռոբերտ Օփենհայմեր (անգլ.՝ Julius Robert Oppenheimer, ապրիլի 22, 1904(1904-04-22)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 18, 1967(1967-02-18)[5][1][2][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), ազգությամբ հրեա ամերիկացի ֆիզիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպենհայմերը 1925 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, 1925-1926 թվականներին գիտելիքները կատարելագործել Քեմբրիջի, 1927 թվականին՝ Գյոթինգենի համալսարաններում։ 1929-1947 թվականներին աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում ու տեխնոլոգիական ինստիտուտում, 1936 թվականից՝ որպես պրոֆեսոր։

1939-1945 թվականներին Օպենհայմերը ղեկավարել է ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. 1943-1945 թվականներին գլխավորել է Լոս Ալամոսի գիտական լաբորատորիան։ 1946-1952 թվականներին նա եղել է նաև ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր խորհրդատվական կոմիտեի նախագահը։ 1947-1966 թվականներին Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր։

Ջրածնային ռումբի ստեղծման դեմ հասարակական ելույթների և ատոմային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործելու կոչերի համար 1953 թվականին Օպենհայմերը զրկվել է բոլոր պաշտոններից, ԱՄՆ-ի կառավարության կողմից մեղադրվել «անօրինապահ լինելու» մեջ, արգելվել է նրա մասնակցությունը գաղտնի աշխատանքներին։

Օպենհայմերը մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ էր, 1948 թվականից՝ նաև Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, քվանտային մեխանիկային, իզոտոպների բաժանման, տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ֆիզիկային, տեսական աստղաֆիզիկային։

Մշակել է երկատոմ մոլեկուլի կառույցի տեսությունը, բացահայտել գամմա-ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, զարգացրել միջուկները դեյտրոններով ռմբահարելուց առաջացող շարժընթացների տեսությունը։

Ամերիկացի ֆիզիկոս Մ. Ֆիլիպսի հետ Օպենհայմերը մշակել է խզվող միջուկային ռեակցիաների տեսությունը (Օպենհայմեր-Ֆիլիպսի ռեակցիաներ), ուսումնասիրել գամմա-ճառագայթների ներքին փոխարկումը (կոնվերսիա), պարզել այդ ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, մշակել տիեզերական հեղեղների կասկադային տեսությունը։

Օպենհայմերի մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են նեյտրոնային աստղերի մոդելների հաշվարկներին։ Նա կանխագուշակել է նաև «սև խոռոչների» գոյությունը։

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 529։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 Notable Names Database — 2002.
  3. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  4. 1 2 https://a860-historicalvitalrecords.nyc.gov/view/1593063
  5. 1 2 3 4 Оппенгеймер Роберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Michel Rival, Robert Oppenheimer, Flammarion, coll. « Grandes Biographies », juin 1995, ISBN 2-08-066799-8, p. 190-192
  7. Kai Bird and Martin J. Sherwin, American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer, Vintage Books, 11 avril 2006, ISBN 978-0-375-72626-2, p. 219-221
  8. Michel Rival, Robert Oppenheimer, Flammarion, coll. « Grandes Biographies », juin 1995, ISBN 2-08-066799-8, p. 57-58
  9. Kai Bird and Martin J. Sherwin, American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer, Vintage Books, 11 avril 2006, ISBN 978-0-375-72626-2, p. 9-11
  10. Michel Rival, Robert Oppenheimer, Flammarion, coll. « Grandes Biographies », juin 1995, ISBN 2-08-066799-8, p. 42
  11. Michel Rival, Robert Oppenheimer, Flammarion, coll. « Grandes Biographies », juin 1995, ISBN 2-08-066799-8, p. 35-36
  12. https://www.japan-acad.go.jp/en/members/bukko/bukko_kyakuin.html
  13. 1 2 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.)Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1967-1968. — P. 382.
  14. CONOR.Sl
  15. 1 2 3 4 Mathematics Genealogy Project — 1997.
  16. https://web.archive.org/web/20140203030303/http://www.americanscientist.org/bookshelf/pub/a-puzzle-of-a-man
  17. http://www.wired.com/thisdayintech/2011/02/0211sam-alderson-crash-test-dummie-inventor/
  18. http://www.caltech.edu/content/caltech-mourns-passing-robert-f-christy-1916%E2%80%93%C2%AD2012
  19. http://old.post-gazette.com/pg/11100/1137883-51.stm
  20. Rival M. Robert Oppenheimer (ֆր.) — P. 116.
  21. Bird K., Sherwin M. J. American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer — 2005. — P. 88.
  22. Bird K., Sherwin M. J. American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer — 2005. — P. 387.
  23. http://web.mit.edu/newsoffice/2005/morrison.html
  24. 1 2 http://www.americanscientist.org/bookshelf/pub/a-puzzle-of-a-man
  25. Bird K., Sherwin M. J. American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer — 2005. — P. 102.
  26. http://scitation.aip.org/content/aip/magazine/physicstoday/article/15/7/10.1063/1.3058300
  27. Rival M. Robert Oppenheimer (ֆր.) — P. 89.
  28. www.arlingtoncemetery.net
  29. http://www-news.uchicago.edu/releases/04/041116.phillips.shtml
  30. http://www.presidency.ucsb.edu/ws/index.php?pid=26076
  31. JR O. Fermi Prize: J. Robert Oppenheimer Named to Receive Annual AEC Award // Science / H. ThorpNorthern America: AAAS, 1963. — Vol. 140, Iss. 3563. — P. 161—163. — ISSN 0036-8075; 1095-9203doi:10.1126/SCIENCE.140.3563.161PMID:17819826
  32. http://www.phys.ens.fr/spip.php?article2567&lang=fr
  33. https://www.arts-et-metiers.asso.fr/page/article/id/149-le-prix-nessim-habif
  34. https://www.aapt.org/programs/awards/richtmyer.cfm
  35. http://royalsociety.org/WorkArea/DownloadAsset.aspx?id=4294972811
  36. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 266.
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օփենհայմեր» հոդվածին։