Ռիգայի ծոց
| Ռիգայի ծոց | |
|---|---|
| Տեսակ | ծոց |
| Երկիր | |
| Խորություն | 67 մետր |
| Մասն է | Բալթիկ ծով[1] |
| Ջրլիցի ափին | Բալթիկ ծով |
| Ջրահավաքի տարածք | Baltic Sea basin? |
| Լիճ հոսող գետ | Արևմտյան Դվինա, Գաույա, Լիելուպե, Häädemeeste River?, Aģe?, Grīva?, Rannametsa River?, Roja?, Svētupe?, Vitrupe? և Lemmejõgi? |
| Անվանված է | Ռիգա |
| 57°37′32″N 23°35′05″E / 57.625555555556°N 23.584722222222°E | |
![]() | |
![]() | |
![]() | |
Ռիգայի ծոց (լատիշ․՝ Rīgas jūras līcis, էստ․՝ Liivi laht), ծովածոց Բալթիկ ծովի արևելքում՝ Լատվիայի և Էստոնիայի միջև։ Ծովից բաժանված է Էստոնիային պատկանող ԱրևմտաԷստոնական կղզեխմբի կղզիներով։ Ծոցը մխրճվում է մայրցամաքի մեջ 174 կմ, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 18, 1 հազ. կմ²։ Ծոցի լայնությունը կազմում է 137 կմ, առավելագույն խորությունը՝ 54 մ[2]։
Ռիգայի ծոցի ափեզրին են տեղաբաշխված Ռիգա և Պյառնու քաղաքները, հարավային ափին է գտնվում Յուրմալա քաղաքը, իսկ հյուսիսից ծոցը սահմանափակող Սաարեմաա կղզու վրա՝ Կուռեսաառե քաղաքը։ Ծոցի արևմտյան ափեզրը կոչում են Լիվական ափ, այն պաշտպանվող մշակութային գոտի է։
Աշխարհագրական բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ափեզրը հիմնականում ցածրադիր է և ավազոտ։ Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 18 °C, իսկ ձմռանը իջնում է մինչև 0 - 1° С, ինչի պատճառով ծովածոցի մակերևույթը դեկտեմբերից մինչև ապրիլ ամիսները ծածկվում է սառույցով։ Աղիությունը կազմում է 3, 5 - 6 ‰։
Հոսանքը պտուտակային է, միջին արագությունը 8 սմ/վ։
Ռիգայի ծոց են թափվում՝ Արևմտյան Դվինա (Դաուգավա), Լիելուպե, Գաույա, Սալացա, Պյառնու, Ագե, Սվետուպե, Ռոյա և այլ ավելի փոքր գետերը։
Ավազանը և կղզիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիները մայրցամաքային մասից բաժանված են Իրբենյան նեղուցով, որը գտնվում է Կոլկասռագս հրվանդանի և Սաարեմաա կղզու հարավային եզրի միջև, ինչպես նաև Վյայնամերի նեղուցով, որը բաղկացած է Սուուռվյայն (Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև) և Հարի կուրկ (Հիյումաա և Վոռմսի կղզիների միջև) նեղուցներից։
Ռիգայի ծոցում են գտնվում Էստոնական Կիհնու, Ռուհնու, Աբռուկա և Մանիլայդ կղզիները։ Հյուսիս-արևելքում առանձնանում է Պյառնուի ծոցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1(c) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836 — doi:10.1038/41586.1476-4687
- ↑ Ռիգայի ծոց (Բալթիկ ծով) - Հոդված Առցանց Բրիտանիկա հանրագիտարանում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի ծոց» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 659)։ |


