Ռեկոմբինացիա
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեկոմբինացիա (այլ կիրառումներ)
Ռեկոմբինացիա, վերամիավորում, իոնացմանը հակառակ երևույթ, այսինքն՝ տարանուն ազատ լիցքակիրների անհետացումը դրանց բախումների ժամանակ։ Իոնացած գազերում և պլազմայում տեղի է ունենում ազատ էլեկտրոնների և դրական իոնների ռեկոմբինացիա, որի հետևանքով գոյանում են չեզոք ատոմներ կամ մոլեկուլներ, ընդ որում դրանք կարող են գտնվել թե՛ հիմնական, թե՛ գրգռված վիճակներում։ Կիսահաղորդիչներում տեղի է ունենում հաղորդականության էլեկտրոնների և խոռոչների ռեկոմբինացիա, երբ էլեկտրոնները հաղորդականության գոտուց անցնում են արժեքականության գոտի։ Էլեկտրոլիտներում տեղի է ունենում դրական և բացասական իոնների ռեկոմբինացիա, երևույթ, որը հակառակ է էլեկտրոլիտային դիսոցմանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 629)։ |