Ռադիոսիրողի համաշխարհային օր
| Ռադիոսիրողի համաշխարհային օր | |
|---|---|
| Տեսակ | տոն |
| Ամսաթիվ | Ապրիլի 18 |
| Ի հիշատակ | International Amateur Radio Union?[1] |
«Ռադիոսիրողի համաշխարհային օր» (անգլ.՝ World Amateur Radio Day), ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 18-ին։ Տոնում են սիրողական ռադիոկապով տարված մարդիկ[2]։
Պատմություն և տոնակատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռադիոսիրողի համաշխարհային օրը» նշում են աշխարհի ավելի քան հարյուր հիսուն երկրի ռադիոսիրողները, բայց ավելի լայնամասշտաբ այն նշում են «Միջազգային ռադիոսիրողների միությունում» (The International Amateur Radio Union, IARU):
«Ռադիոսիրողի համաշխարհային օրվա» ամսաթիվը պատահական չի ընտրվել։ 1825 թվականի ապրիլի 18-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ռադիոհաղորդավարները ստեղծել են «Միջազգային ռադիոսիրողների միությունը», որը կոչված էր միավորելու սիրողական ռադիոհաղորդակցություններում ներգրավված բոլոր մարդկանց[3]։ 2005 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, էներգետիկայի, տրանսպորտի և կապի կոմիտեի անդամ Գալիչանին իր շնորհավորական ուղերձում այսպես է արտահայտվել ռադիոսիրողների և նրանց հոբբիների մասին։
«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա ռադիոյի հոգին ու շարժիչ ուժը եղել ու մնում են ռադիոսիրողները։ Նրանց ոգևորությունը, նվիրվածությունը ռադիոյի հետագա նվաճումների բանալին են»[4]։
«Ռուսաստանի ռադիոսիրողների միությունն» ստեղծվել է 1992 թվականի հոկտեմբերի 18-ին, իսկ արդեն 1994 թվականին մտել է «Միջազգային ռադիոսիրողների միություն» և սկսել այդ օրը նշել նրա հետ միասին։
Ամեն տարի սիրողական ռադիոյի համաշխարհային օրը նշվում է նոր նշանաբանով։ Օրինակ՝ 2007 թվականին տոնի նշանաբանն էր «Ընդլայնելով ռադիոկապի աշխարհը» կարգախոսը։ 2013 թվականին տոնը նվիրված էր արտակարգ իրավիճակներում սիրողական ռադիոյի առաջին օգտագործման հարյուրամյակին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.arrl.org/news/world-amateur-radio-day-international-amateur-radio-union-formed-100-years-ago
- ↑ 18 апреля — Международный день радиолюбителя | Другие новости
- ↑ http://adigradiofan.ucoz.ru/news/2009-04-11-1(չաշխատող+հղում)
- ↑ QRZ.RU — Russian HamRadio server:: Поздравление радиолюбителей из Государственной Думы РФ
- ↑ ARRL. 2013 World Amateur Radio Day — April 18 — Celebrates 100 Years of Disaster Communications
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Amateur Radio Day(անգլ.)