Ջոտտո դի Բոնդոնե
| Ջոտտո դի Բոնդոնե իտալ.՝ Giotto di Bondone | |
|---|---|
| Ի ծնե | Giotto di Bondone |
| Ծնվել է | 1267[1], 1276[1] կամ 1266[2] |
| Ծննդավայր | Վիկիո, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2] |
| Մահացել է | հունվարի 8, 1337[4][2] |
| Վախճանի վայրը | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2] |
| Քաղաքացիություն | |
| Ուսուցիչ | Չիմաբուե[5] |
| Ստեղծագործություն(ներ) | Scrovegni Chapel?, Saint Stephen?, Ջոտտո զանգակատուն, Giotto's O?, Virgin Mourning?, Fragment of the Navicella Mosaic? և Portrait of Dante? |
| Ոճ | Պրոտոռենեսանս[3] և Գոթիկա[3] |
| Ժանր | հոգևոր արվեստ[6], այլաբանություն[6] և դիցաբանական գեղանկարչություն[6] |
| Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, muralist և դիզայներ |
| Գործունեությունը | նկարիչ քանդակագործ։ |
| Ծնողներ | հայր՝ Bondone? |
| Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Ջոտտո դի Բոնդոնե (իտալ.՝ Giotto di Bondone, 1267[1], 1276[1] կամ 1266[2], Վիկիո, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2] - հունվարի 8, 1337[4][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2]), նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր։ Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայն ամենանշանակալի[փա՞ստ] ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ։ Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը` իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույսի և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրություն։
Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը։ Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին՝ սկսած նրա նախնիների պատմությունից։ Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»։ Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում են դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան։ Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ։ Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով։ Վանելու աստիճան այլանդակ է Հուդան։ Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը։
1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար։ Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղեկցող ֆիգուրներ, Հանդիպում Ոսկե դարպասի մոտ կտավ Arena Chapel (ca. 1305)
- Դանթե Ալիգիերի, Բարգելոյի մատուռ, Ֆլորենցիա (14-րդ դար)
- Մոգերի երկրպագությունը, Արենա մատուռ (շուրջ 1305)
- Փախուստ Եգիպտոս, Արենա մատուռ (մոտ. 1305)
- Հուդայի համբույրը, Արենա մատուռ (մոտ. 1305)
- Խաչելություն, Musée des Beaux-Arts de Strasbourg, մոտ. 1320-1325
- Մադոննա Օնիսանտի, Ուֆիցի պատկերասրահ (մոտ. 1310)
- Սուրբ Լորանս, Musée Jacquemart-André, Châalis (մոտ. 1320–1330)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://www.nationalgallery.org.uk/artists/giotto
- 1 2 3 4 5 6 7 8 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 5 6 Murray P. J. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- ↑ Cardoso D. Cimabue, il maestro di Giotto (իտալ.) — 2018.
- 1 2 3 RKDartists (նիդերլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոտտո դի Բոնդոնե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 521)։ |
- 1267 ծնունդներ
- 1276 ծնունդներ
- 1266 ծնունդներ
- Հունվարի 8 մահեր
- 1337 մահեր
- Ֆլորենցիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի ճարտարապետներ
- Իտալացի քանդակագործներ
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Իտալացի դիզայներներ
- Վերածննդի նկարիչներ
- Իտալացի արվեստագետներ