close
Jump to content

Ջինո Պիվատելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջինո Պիվատելլի
իտալ.՝ Gino Pivatelli
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1933(1933-03-27)[1]
ԾննդավայրՍանգինետո, Վերոնա, Վենետո, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 17, 2025(2025-10-17)[2] (92 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Իտալիա
ՔաղաքացիությունImage Իտալիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Image Gino Pivatelli Վիքիպահեստում

Ջինո Պիվատելլի (իտալ.՝ Gino Pivatelli, մարտի 27, 1933(1933-03-27)[1], Սանգինետո, Վերոնա, Վենետո, Իտալիա - հոկտեմբերի 17, 2025(2025-10-17)[2], Բոլոնիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող և մարզիչ։

Պիվատելլին ծնվել է 1933 թվականին[3]։ Նա իր կարիերան սկսել է «Վերոնա» ակումբում, որի կազմում 17 տարեկանում իր նորամուտն է նշել Սերիա B-ում։ Ընդամենը երեք մրցաշրջանի ընթացքում նա «Վերոնայի» կազմում մասնակցել է 68 խաղի և խփել 25 գոլ։

1953 թվականի ամռանը Ջինո Պիվատելլին տեղափոխվել է «Բոլոնյա», որտեղ դարձել է հարձակման հիմնական խաղացող։ Յոթ մրցաշրջանի ընթացքում «Բոլոնյայի» կազմում նա խփել է 105 գոլ։ 1955/56 մրցաշրջանում Պիվատելլին 30 խաղում խփել է 29 գոլ և դարձել առաջնության լավագույն ռմբարկուն։

27 տարեկանում Ջինոն լքել է «Բոլոնյան» և տեղափոխվել «Նապոլի», սակայն երկար չի մնացել այնտեղ․ մրցաշրջանի ավարտից հետո միացել է «Միլանին»։ «Միլանի» կազմում Պիվատելլին 1962 թվականին դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ 1963 թվականին՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթի հաղթող։ Դրանից հետո նա հեռացել է ֆուտբոլից[4][5]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր նորամուտը Իտալիայի հավաքականի կազմում նշել է 1955 թվականի մարտի 30-ին՝ 22 տարեկան հասակում՝ կրելով 10 համարի մարզաշապիկը։ Նա գոլ է խփել աշխարհի գործող չեմպիոն Արևմտյան Գերմանիայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով։ Նա իր երկրորդ միջազգային գոլը խփել է Պորտուգալիայի դեմ 1957 թվականի դեկտեմբերի 22-ին՝ 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման խաղում։ Ընդհանուր առմամբ, նա յոթ խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում և խփել երկու գոլ 1954-1958 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[4][5][6]։

Ջինո Պիվատելլին մահացել է 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 92 տարեկան հասակում[7]։

Միլան (Իտալիա)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իտալիայի չեմպիոն (1)-1961/62
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի հաղթող-1962/63
  • Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)-1955/56 (29 գոլ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Addio a Gino Pivatelli: è scomparso il bomber del Bologna degli anni '50 (իտալ.)La Gazzetta dello Sport, 2025.
  3. «Gino Pivatelli: da attaccante a difensore | Storie di Calcio» (իտալերեն). 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. 1 2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «storiedicalcio» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 1 2 «Pivatelli, Gino» (իտալերեն). Enciclopedia del Calcio. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Pivatelli, Gino» (իտալերեն). FIGC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Addio a Gino Pivatelli: è scomparso il bomber del Bologna degli anni '50». La Gazzetta dello Sport (իտալերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինո Պիվատելլի» հոդվածին։