Պիեռ դը Կուբերտեն
| Բարոն Պիեռ դը Կուբերտեն Pierre de Frédy, Baron de Coubertin | ||
| Պիեռ դը Կուբերտենը 1925 թվականին | ||
| ||
|---|---|---|
| 1896 - 1925 | ||
| Նախորդող | Դեմիտրիուս Վիկելաս | |
| Հաջորդող | Անրի դը Բայե-Լատյուր Գոդֆրոյ դը Բլոնե (փաստացի) | |
| Կրթություն՝ | Քաղաքական գիտությունների ազատ դպրոց | |
| Մասնագիտություն՝ | պատմաբան, մանկավարժ, ուսուցիչ, գրող, rugby union match official, քաղաքական գործիչ, մարզական պաշտոնյա և հիմնադիր | |
| Ազգություն | Ֆրանսիա | |
| Ծննդյան օր | 01 հունվար 1863 | |
| Ծննդավայր | Փարիզ | |
| Վախճանի օր | 02 սեպտեմբեր 1937 | |
| Վախճանի վայր | Ժնև | |
| Թաղված | Բուա դե Վո գերեզմանատուն | |
| Քաղաքացիություն | ||
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Charles Pierre Frédy de Coubertin[1] | |
| Հայր | Շառլ Լուի դե Ֆրեդի, Բարոն դե Կուբերտեն | |
| Մայր | Marie Marcelle Gigault de Crisenoy? | |
| Ամուսին | Մարի Ռոթան | |
| Ինքնագիր | ||
| Պարգևներ | ||
Պիեռ[3] դը Ֆրեդի, Բարոն դը Կուբերտեն (հունվարի 1, 1863[4][5][6][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[1] - սեպտեմբերի 2, 1937[7][4][5][…], Ժնև, Շվեյցարիա[7]), ֆրանսիացի մանկավարժ և պատմաբան, նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրը և երկրորդ նախագահը։ Նա համարվում է ժամանակակից Օլիմպիական խաղերի հայրը։ Ծնվել է ֆրանսիացի ազնվականների ընտանիքում, եղել է գիտնական, ուսումնասիրել է շատ գիտություններ, մեծ մասամբ պատմություն և մանկավարժություն։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեր դը Ֆրեդին ծնվել է 1863 թվականի հունվարի 1-ին Փարիզում, կայացած ազնվականների ընտանիքում[8]։ Նա Բարոն Ճառլս Լուի դը Ֆրեդիի և Մարի Մարսել դը Կրեսենոյի չորրորդ երեխան է[9]։ Ընտանիքի ավանդույթի համաձայն Ֆրեդի անունը առաջին անգամ հիշատակվել է 15-րդ դարում և ընտանիքին այս անվանումը տվել է Լյուդովիկոս XI-ը 1477 թվականին։ Նրա ընտանիքի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ Ֆրանսիայի պատմության ընթացքում եղել են նշանավոր անձիք, ռազմական առաջնորդներ, թագավորի խորհրդականներ և արքայազներ[10]։

Նրա հայրը վառ Ռոյալիստ էր և փորձառու նկարիչ, ում գործերը մրցանակների էին արժանացել Փարիզյան սալոնի կողմից։ Նրա նկարների հիմնական թեմաներն էին Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, դասականությունը և նշանակալիությունը, որը վերաբերվում էր այն առարկաներին, որը նրա կարծիքով ամենակարևորն էին[11]։
Կուբերտենը մեծացել է Ֆրանսիայի համար շատ կարևոր պատմական շրջանում. Ֆրանս-պրուսական պատերազմի, Փարիզի կոմունայի և Ֆրանսիայի երրորդ հանրապետության տարիներին[12]։ Սակայն նրա պատանեկությունն անցել է առավել խաղաղ ժամանակաշրջանում։ 1874 թվականին նրա ծնողները նրան ուղարկում են ճիզվիտների դպրոց, որը դեռևս կառուցվում էր առաջին հինգ տարիների ընթացքում։ Մինչդեռ այդ ժամանակ շատ դպրոցներում ցերեկային ստացիոնար ուսուցում էր, Կուբերտենի դպրոցում դասավանդում էր ճիզվիտ հոգևորական և նրա ծնողները հույս ունեին, որ նրանց որդին կդառնա հոգևոր և բարոյական անձնավորություն[13]։ Նա առաջադիմությամբ առաջին երեք ուսանողներից մեկն էր և ընդունվեց դպրոցի էլիտար ակադեմիա գերազանց արդյունքներով։
Որպես ազնվական Կուբերտենը լավ շանսեր ուներ կարիերան սկսել որպես քաղաքական կամ ռազմական գործիչ։ Սակայն նա ընտրեց ստեղծագործողի կարիերան, այնուհետև սովորել է պատմություն, գրականություն և սոցիոլոգիա[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ծննդական
- ↑ First class Commander Cross of the Order of the White Rose, Finland, awarded to Baron Pierre de Coubertin.
- ↑ Պիեռ դը Կուբերտենի անվան գրությունը ՀՍՀ-ի «Օլիմպիական խաղեր» հոդվածում
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 MacAloon J. J. Encyclopædia Britannica
- ↑ Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 Кубертен Пьер де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Hill, p. 5
- ↑ «Ancestry of Pierre de Coubertin». Roglo.eu. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ MacAloon, pp 8–10
- ↑ MacAloon, pp 17–19
- ↑ MacAloon, p 21
- ↑ MacAloon, pp 32–33
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ դը Կուբերտեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 1 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 1937 մահեր
- Ժնև քաղաքում մահացածներ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Կաթվածից մահացածներ
- Սպորտի ղեկավարներ և կառավարիչներ
- Ֆրանսիացի գիտնականներ