Պետեր Մադյար
| Պետեր Մադյար հունգ.՝ Magyar Péter | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 16, 1981 (45 տարեկան) |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | հունգարերեն |
| Կրթություն | Pázmány Péter Katolikus Egyetem? (2004)[1] և HU Berlin (2002) |
| Մասնագիտություն | փաստաբան, քաղաքական ակտիվիստ, դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Ամուսին | Յուդիտ Վարգա[2] |
| Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, կուսակցության առաջնորդ, deputy party leader? և Prime Minister-designate? |
| Կուսակցություն | Հարգանք և Ազատություն կուսակցություն և Ֆիդես |
| Ստորագրություն | |
Պետեր Մադյար (հունգ.՝ Magyar Péter, մարտի 16, 1981, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի քաղաքական գործիչ և իրավաբան, «Հարգանք և Ազատություն» կուսակցութան նախագահը։ 2026 թվականի Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հաղթանակի առաջնորդելուց հետո ակնկալվում է, որ նա կդառնա Հունգարիայի հաջորդ վարչապետը[3][4]։ Բացի այդ, Մադյարը 2024 թվականից ի վեր Եվրոպական խորհրդարանի անդամ Է։
Հանդիսանալով Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցության նախկին անդամ՝ Մադյարը համազգային ուշադրության է արժանացել, երբ 2024 թվականի փետրվարին հրապարակավ հայտարարեցլ է պետական բոլոր պաշտոններից իր հրաժարականի մասին՝ իր խորը դժգոհությունն արտահայտելով «Ֆիդեսի» վարած քաղաքականությունից։ 2024 թվականի մարտի 15-ին հայտնել է նոր քաղաքական հարթակ ստեղծելու իր ցանկության մասին՝ նախատեսված այն քաղաքացիների համար, ովքեր դժգոհ են թե՛ կառավարությունից, թե՛ համակարգային ընդդիմությունից։ Ստանձնել է նախկինում անհայտ «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդությունը՝ դառնալով երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչը։ 2024 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններում նրա կուսակցությունը զբաղեցրեցլ է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Ֆիդեսին» և հավաքելով ձայների գրեթե 30%-ը, ինչը 2006 թվականից ի վեր ոչ-իշխանական կուսակցության կողմից ստացած ամենաբարձր ցուցանիշն է (թե՛ ձայների քանակով, թե՛ տոկոսային հարաբերությամբ)։ Իրեն բնորոշում է որպես «քննադատական» եվրոպամետ և պահպանողական լիբերալ[5]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետեր Մադյարը ծնվել է 1981 թվականի մարտի 16-ին Բուդապեշտում, Իշտվան Մադյարի և Մոնիկա Էրոշի ընտանիքում: Իր ուսումնառությունն անցկացրել է Բուդապեշտում և Բեռլինի Հումբոլդտի համալսարանում՝ «Էրազմուս» ծրագրի շրջանակներում,[6] իսկ 2004 թվականին ստացել է իր գիտական աստիճանը Պազմանի Պետեր կաթոլիկ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Իր մասնագիտական կարիերան սկսել է Մայրաքաղաքային դատարանում, իսկ իրավաբանական քննությունները հանձնելուց հետո աշխատել է միջազգային իրավունքի ոլորտում։ Աջակցել է բազմազգ ընկերություններին Հունգարիայում իրականացվող ներդրումների հարցում՝ կորպորատիվ, առևտրային և մրցակցային իրավունքի բնագավառներում։
Իրավաբանական և վաղ քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան քաղաքականություն մտնելը՝ այդ ժամանակ դեռ ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցության տեղական մասնաճյուղում, Մադյարը 2006 թվականի բողոքի ցույցերի ժամանակ իրականացրել է հակակառավարական ակտիվիստների անվճար իրավաբանական ներկայացուցչություն և աջակցություն: Նրա նախկին դերը «Ֆիդեսում» տարբեր կերպ է նկարագրվել՝ որպես «ազդեցիկ ինսայդեր» կամ «նախկին պաշտոնյա»[7][8]։ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆիդեսի իշխանության գալուց հետո նշանակվել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնյա։ Մեկ տարի անց, համընկնելով Հունգարիայի ԵՄ նախագահության հետ, միացել է Հունգարիայի մշտական ներկայացուցչությանը Եվրամիությունում։ 2015 թվականին աշխատանքի է անցել վարչապետի գրասենյակում։ 2018 թվականի սեպտեմբերին ստանձնել է պետական MBH բանկի ԵՄ իրավական տնօրինության ղեկավարությունը։ 2019-2022 թվականներին եղել է Student Loan Center-ի գործադիր տնօրենը[9]։

Հեռացումը «Ֆիդեսից»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադյարն առաջին անգամ հայտնի է դարձել Կատալին Նովակի նախագահակա սկանդալից հետո կառավարության քաղաքական գործիչների նկատմամբ իր քննադատությամբ։ 2024 թվականի փետրվարին Մադյարը հրապարակել է իր կնոջ ձայնագրությունը, որը գաղտնի կերպով արել էր առանց կնոջ իմացության կամ համաձայնության, որում բացահայտվել է, որ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը 2023 թվականի ապրիլին նախագահական ներում է շնորհել Բուդապեշտի մոտ գտնվող պետական մանկատան փոխտնօրեն Էնդրե Կոնյային։ Փոխտնօրենը երեխաներին ստիպել էր թաքցնել իր վերադասի՝ մանկատան տնօրեն Յանոշ Վաշարհելիի կողմից կատարված սեռական բռնությունը[10]։ Սկանդալը հանգեցրել է հակակառավարական բողոքի ցույցերի՝ Նովակի հրաժարականի պահանջով, հրաժարական է տվել 2024 թվականի փետրվարի 10-ին։ Նույն օրը Մադյարի նախկին կինը՝ արդարադատության նախկին նախարար Յուդիտ Վարգան, որը վավերացրել էր ներման որոշումը, նույնպես հայտարարեց Ազգային ժողովից իր հրաժարականի և 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում «Ֆիդես» կուսակցության ցուցակը գլխավորելուց հրաժարվելու մասին[11][8]։
Քաղաքականությունից հեռանալու մասին նախկին կնոջ հայտարարությունից մի քանի ժամ անց Մադյարը Ֆեյսբուքում գրառում է հրապարակել, որում հայտարարել է, որ հրաժարական կտա երկու պետական ձեռնարկություններում իր պաշտոններից և կզիջի երրորդի՝ MBH Bank-ի տնօրենների խորհրդում իր տեղը։ Նա գրել է, որ վերջին մի քանի տարիները նրան հասկացրել են, որ Վիկտոր Օրբանի կառավարման նպատակ համարվող «ազգային, ինքնիշխան, բուրժուական Հունգարիայի» գաղափարը իրականում «քաղաքական արդյունք» է, որը ծառայում է զանգվածային կոռուպցիան և հարստության փոխանցումները ճիշտ կապեր ունեցողներին թաքցնելուն[12]։
Հաջորդ շաբաթների ընթացքում Մադյարը մի շարք հարցազրույցներ է անցկացրել Հունգարիայի ամենահայտնի լրատվական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Պարտիզան»-ի, «Տելեքս»-ի և «444»-ի, որոնցում լայնորեն քննադատել է կառավարությանը, մասնավորապես՝ վարչապետի կաբինետի նախարար Անտալ Ռոգանին: Պնդել է, որ ուսանողական վարկերի ազգային մատակարարի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում ստիպված է եղել նախապատվությունը տալ Օրբանի մտերիմներին հանրային մրցույթների հրավերներում և ճնշում է գործադրել իր ամուսնալուծության որոշ կողմերի վերաբերյալ[13]։ Նրա առաջին հարցազրույցը, որում պնդել է, որ «երկրի կեսը մի քանի ընտանիքների է պատկանում»[14], 2024 թվականի մարտի դրությամբ դիտվել է ավելի քան երկու միլիոն անգամ[15]։
«Ֆիդեսը» անհանգստացած լինելով այն անցանկալի ուշադրությունից, որ Մադյարի հայտնվելը հրավիրում էր կուսակցության վրա, նախաձեռնեց նրան վարկաբեկելու գործընթաց։ Իշխանամետ թերթերի և հասարակական գործիչների կողմից տարածվող մեղադրանքները փորձել են զրպարտել Մադյարին՝ նրան մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Ըստ աջակողմյան լրագրող Ժոլտ Բայերի՝ «մենք այստեղ՝ «Ֆիդեսում», արդեն մոտ տասը տարի է գիտենք, թե նա ինչպես է վերաբերվում իր կնոջը»[16]։
Հաջորդ օրերին Մադյարը շարունակել է կառավարության հետ կապված գործիչներին քննադատող գրառումներ հրապարակել՝ պնդելով, որ վարչապետի հետ բարեկամ կամ ազգակցական կապ ունեցող մարդիկ, ինչպիսին է նրա փեսան՝ Իշտվան Տիբորչը, կուտակել են հսկայական հարստություն, որը թաքնված է եղել ներքին մասնավոր ներդրումային ֆոնդերի հետևում[10]։ 2024 թվականի մարտի 15-ին Բուդապեշտում անցկացրեց տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաք, որի ժամանակ հայտարարել է նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին[17]։ Այդ ամիս անցկացված հարցումների համաձայն՝ ընտրողների մոտ 15 տոկոսը հայտարարել է, որ «համոզված է կամ շատ հավանական է», որ կքվեարկի Մադյարի օգտին, եթե նա առաջադրվի պաշտոնի համար[15]։

2024 թվականի ապրիլի 6-ին Մադյարը կազմակերպել է երկրորդ ցույցը կառավարության դեմ՝ հղում անելով այն բանին, ինչը նա անվանում է «ֆեոդալական համակարգ», որը պետք է քանդվի[18]։ Ցույցին մասնակցել են հարյուր հազարավոր ցուցարարներ[19]։ Կառավարության կողմից աջակցվող «Մեգաֆոն» կենտրոնը հանրահավաքին նախորդող շաբաթների ընթացքում- Ֆեյսբուքում 117 միլիոն ֆորինտ է ծախսել Մադյարի դեմ ուղղված գովազդային արշավի վրա[20]։
Ընդդիմության առաջնորդ (2024-2026 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո «Տիսզա» կուսակցությունը դարձել է Հունգարիայի հզորագույն ընդդիմադիր ուժը, իսկ Մադյարը լայնորեն ճանաչվեց որպես ընդդիմության նոր առաջնորդ[21]։
Հարգանք և Ազատություն կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադյարը միացել է «Հարգանք և Ազատություն» կուսակցությանը՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։ Մադյարը որոշել է ստանձնել փոքր կուսակցությունը (նորը հիմնադրելու փոխարեն)՝ ժամանակային սահմանափակումները և հնարավոր վարչական խնդիրները հաղթահարելու համար[22]։ Հայտարարությունից հետո Մադյարը արագորեն ձեռք է բերել ազգային ուշադրություն և զգալի հանրային աջակցություն՝ մարտահրավեր նետելով ինչպես իշխող «Ֆիդեսին», այնպես էլ ավանդական ընդդիմությանը[23]։
Մինչդեռ Հարգանք և Ազատություն կուսակցությունը պաշտոնապես խուսափում է ֆիքսված գաղափարախոսական պիտակներից, Մադյարի հռետորաբանությունը հաճախ արտացոլում է կենտրոնամետ և չափավոր պահպանողական արժեքներ՝ շեշտը դնելով ազգային միասնության և քաղաքական պատասխանատվության վրա՝ կուսակցականացման փոխարեն[24]։ Մադյարը բազմիցս հայտարարել է, որ Հարգանք և Ազատություն կուսակցությունը որևէ դաշինք չի կնքի այսպես կոչված «հին ընդդիմադիր» կուսակցությունների հետ՝ ընդգծելով, որ Հարգանք և Ազատություն կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մարտահրավեր նետել Ֆիդեսին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում[25]։ Մադյարը միաձայն ընտրվել է Հարգանք և Ազատություն կուսակցության ազգային ցուցակի ղեկավար և վարչապետի թեկնածու[26]։ Նրա ղեկավարությամբ Հարգանք և Ազատություն կուսակցությունն ընդունել է «Հիմա կամ երբեք» կարգախոսը (Most vagy soha! )։2026 թվականի նախընտրական արշավի վերջին փուլերում հայտնվեցին պաստառներ, որոնց վրա «կամ երբեք» բառերը ջնջված էին՝ իրավիճակի հրատապությունը փոխանցելու համար[27]։
Ցույցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններից առաջ Մադյարն անցկացրեց չորս խոշոր ցույց, որոնք ներգրավեցին տասնյակ հազարավոր մասնակիցների։ Առաջինը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 15-ին Անդրաշի պողոտայում՝ նախքան նրա «Հարգանք և Ազատություն» կուսակցությանը միանալը, և նշանավորեց նրա հայտնվելը որպես քաղաքական գործիչ՝ կառավարությանն ուղղված հրապարակային քննադատություններից հետո[28]։

Ավելի ուշ կազմակերպել է երկրորդ մեծ հանրահավաքը 2024 թվականի ապրիլի 6-ին, որտեղ համակիրները երթով շարժվեցին Դեակ հրապարակից դեպի Բուդապեշտի Կոսութ հրապարակ: Ապրիլի 6-ի հանրահավաքի ժամանակ Մադյարը հայտարարել է, որ կսկսի համազգային քաղաքական շրջագայություն՝ նշելով, որ իր հաջորդ խոշոր միջոցառումը կանցկացվի Դեբրեցենում՝ Ռեֆորմատական Մեծ եկեղեցու դիմաց՝ 2024 թվականի մայիսի 5-ին՝ Մայրերի օրը[29]։ Մադյարն իր չորրորդ խոշոր հանրահավաքն անցկացրեց 2024 թվականի հունիսի 8-ին Բուդապեշտի Հերոսների հրապարակում՝ որպես Եվրոպական խորհրդարանի ընտրությունների համար «Հարգանք և Ազատություն» կուսակցության քարոզարշավի եզրափակիչ միջոցառում[30]։
Ընտրություններից հետո Մադյարն անցկացրեց ևս ութ ցույց։ Իր հինգերորդ խոշոր հանրահավաքը կազմակերպել է 2024 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Հունգարիայի հանրային հեռարձակողի կենտրոնակայանի դիմաց։ Ցույցի ընթացքում շենքի գլխավոր մուտքի մոտ փակցրել է տասնվեց պահանջներից բաղկացած պաստառ՝ կոչ անելով ապահովել մամուլի ազատությունը և կառավարության հաշվետվողականությունը[31]։
Մադյարը իր վեցերորդ խոշոր հանրահավաքն անցկացրեց 2024 թվականի հոկտեմբերի 23-ին՝ նշելով 1956 թվականի Հունգարական հեղափոխության տարելիցը։ Ցույցը սկսվեց Բեմ Յոժեֆի հրապարակում և շարունակվեց քայլերթով դեպի Բուդապեշտի Սենա հրապարակ՝ ներգրավելով տասնյակ հազարավոր մասնակիցների[32]։ Մադյարը իր յոթերորդ խոշոր հանրահավաքն անցկացրեց 2025 թվականի մարտի 15-ին Բուդապեշտում՝ նույն վայրում, որտեղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ իր առաջին հանրահավաքը։ Միջոցառման ընթացքում հայտարարել է «Ազգի ձայնը» հանրային խորհրդակցության մեկնարկի մասին, որը նկարագրել է որպես ժողովրդական հանրաքվեի մի ձև։ Նախաձեռնության արդյունքները նախատեսված էին ներառելու Հարգանք և Ազատություն կուսակցության ապագա քաղաքական ծրագրում[33]։ Գլխավոր շտաբի նախկին պետ Ռոմուլուշ Ռուսին-Սենդին նույնպես բեմում հայտնվեց որպես Հարգանք և Ազատություն կուսակցության պաշտպանական քաղաքականության փորձագետ
2025 թվականի օգոստոսի 20-ին Մադյարը Պաննոնհալմայում անցկացրեց ութերորդ խոշոր ցույցը՝ «Սուրբ Իշտվանի հետքերով» վերնագրով, որտեղ հայտարարել է կուսակցության առաջիկա քաղաքական սեզոնի հիմնական առաջնահերթությունները ներկայացնող տասը կետից բաղկացած նոր ծրագրի մասին[34]։ 2025 թվականի սեպտեմբերի 7-ին Մադյարը Կյոտչեում կազմակերպեց իր իններորդ խոշոր միջոցառումը, որը համընկավ վարչապետ Վիկտոր Օրբանի ամենամյա ելույթի հետ, որն ավանդաբար անցկացվում էր նույն գյուղում։ Կյոտչե ժամանելուց առաջ Մադյարը այցելեցլ է Բալատոնոշյոդ՝ նախկին վարչապետ Ֆերենց Դյուրչանիի ելույթի վայրը, որտեղից խորհրդանշականորեն քայլեց դեպի Կյոտչե։ Իր ելույթում Մադյարը քննադատել է և՛ Օրբանին, և՛ Գյուրչանիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի համար՝ նշելով, որ «մեկը ձախից ընդունեց Պուտինին, մյուսը՝ աջից»։ Հանրահավաքի ժամանակ «Հարգանք և Ազատություն» կուսակցությունը պաշտոնապես մեկնարկեց իր նախընտրական արշավը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար և ներկայացրեց Ագնես Ֆորստհոֆերին՝ որպես կուսակցության երրորդ փոխնախագահ[35]։
Մադյարը հայտարարել է իր տասներորդ խոշոր հանրահավաքի՝ «Ազգային երթի» մասին 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ կրկին 1956 թվականի Հունգարական հեղափոխության տարեդարձի առթիվ։ Երթը սկսվել է Դեակ հրապարակից և շարունակվել է Անդրաշի պողոտայով դեպի Բուդապեշտի Հերոսների հրապարակ։ Մադյարը հայտարարել է Հարգանք և Ազատություն կուսակցության վերջին համազգային շրջագայության մեկնարկի մասին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, որը կոչվում է «Հաղթանակի ճանապարհ»[36]։ 025 թվականի դեկտեմբերի 13-ին Մադյարը անցկացրեց տասնմեկերորդ լայնածավալ հանրային հանրահավաքը՝ կենտրոնանալով երեխաների պաշտպանության վրա։ Բողոքի ցույցը տեղի է ունեցել Պետեր Յուհասի կողմից Հունգարիայի խնամքի հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության ենթադրյալ տեսագրությունների հրապարակումից հետո[37]։ Ցուցարարները Դեակ հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Կարմելիտների վանք (վարչապետի նստավայր)։ Մասնակիցները, որպես խորհրդանշական ժեստ, իրենց հետ բերել էին փափուկ խաղալիքներ, որոնք հետագայում կուտակեցին Մադյարի ամբիոնի առջև։ Իր ելույթի ընթացքում Մադյարը ներկայացրեց «Հարգանք և Ազատություն» կուսակցության երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության առաջարկները[38]։

2026 թվականի մարտի 15-ին՝ 1848 թվականի Հունգարական հեղափոխության հիշատակի ազգային տոնի ժամանակ, Մադյարն անցկացրեց «Տիսզա» կուսակցության տասներկուերորդ և վերջին խոշոր հանրահավաքը նախքան 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Միջոցառումը, որը նույնպես կրում էր «Ազգային քայլերթ» անվանումը, անցավ նույն երթուղով, ինչ կուսակցության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի ցույցը՝ սկսվելով Դեակ Ֆերենցի հրապարակից և ավարտվելով Բուդապեշտի Հերոսների հրապարակում։ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ երգչուհի Էրժեբետ Չեզին, որը «Հարգանք և Ազատություն» կուսակցության խորհրդարանական թեկնածուն է Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն նահանգի 7-րդ ընտրատարածքում։ Իր ելույթի ընթացքում Մադյարն իր աջակիցների հետ միասին խորհրդանշական երդում տվեց՝ հայտարարելով, որ կուսակցությունը պատրաստ է ստանձնել երկրի կառավարումը։ Հանրահավաքի վերջում բեմում հայտնվեցին կուսակցության 106 անհատական խորհրդարանական թեկնածուները և մի քանի ոլորտային փորձագետներ։ Ըստ Մադյարի գնահատականի՝ ցույցին մասնացել է շուրջ 500,000 մարդ[39]։
Մեկ միլիոն քայլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մայիսի 9-ին վարչապետ Վիկտոր Օրբանը ելույթ է ունեցել Տիհանի աբբայությունում, որը հետագայում անվանվել է «Տիհանի ելույթ»: Իր ուղերձում նա աջակցություն հայտնեց Ջորջ Սիմիոնին՝ Ռումինիայի 2025 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլի հաղթողին։ Ելույթը լայնածավալ արձագանքների տեղիք տվեց. Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միության (RMDSZ) նախագահ Հունոր Կելեմենը քննադատեց Օրբանի հայտարարությունը և Տրանսիլվանիայի էթնիկ հունգարացի ընտրողներին հորդորեց երկրորդ փուլում աջակցել Նիկուշոր Դանին[40]։
Ի պատասխան, 2025 թվականի մայիսի 14-ին Պետեր Մադյարը ելույթ է ունեցել Բուդապեշտի Սուրբ Ստեփանոսի տաճարի առջև՝ մեկնարկելով «Մեկ միլիոն քայլ» նախաձեռնությունը։ Հայտարարել է, որ քայլելու է Բուդապեշտից մինչև Օրադյա (Նագիվարարադ), խորհրդանշականորեն կապելով Հունգարիան և Տրանսիլվանիան[41]։ Մադյարը հասել է Օրադկա 2025 թվականի մայիսի 24-ին, որտեղ ելույթ ունեցավ Օրադեա ամրոցի բակում՝ Սուրբ Լադիսլավի արձանի առջև[42]։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2026 թվականի ապրիլի 12-ին կայացած ընտրություններում Մադյարը մրցում էր Օրբանի դեմ։ Մադյարը վստահ հաղթանակ է տարել Օրբանի նկատմամբ։ Ընտրությունները բնութագրվել են բարձր մասնակցությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 79%-ը[43]։
Շադլ-Վյոլներ գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապացույցների ներկայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապացույցներ Շադլ-Վյոլներ կոռուպցիոն գործում
2024 թվականի մարտի 20-ին Մադյարը մի քանի ժամ ցուցմունք է տվել Մայրաքաղաքային դատախազությունում՝ կապված Դատական կատարողների պալատի նախագահ Դյորդ Շադլի[44], մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործի հետ, որը վերաբերում էր Արդարադատության նախկին պետքարտուղար Պալ Վյոլներին վճարված կաշառքներին[45]։ Իր ցուցմունքից կարճ ժամանակ անց մամուլին հայտնել է, որ ունի ձայնագրությունների տեսքով ապացույցներ այն մասին, որ նախարարների կաբինետի ղեկավար Անտալ Ռոգանը կամ նրա մերձավորները կեղծել են գործի փաստաթղթերը՝ թաքցնելու համար այն ապացույցները, որոնք կմեղադրեին Ռոգանին։Մի քանի օր անց ֆեյսբուքյան գրառման մեջ խոստացել է ձայնագրությունները հրապարակել 2024 թվականի մարտի 26-ին՝ ժամը 09:00-ին՝ դատախազներին ցուցմունք տալու և ապացույցներ ներկայացնելու իր հաջորդ հանդիպման օրը։ Նա գրել էր, որ երբ դա տեղի ունենա, Գլխավոր դատախազ Պետեր Պոլտը, ինչպես նաև Օրբանի ամբողջ կառավարությունը հրաժարական տալուց բացի այլ ելք չեն ունենա[46]։ Մարտի 26-ին Մադյարը հրապարակել է ձայնագրությունը։ Այն պարունակում է երկու րոպեանոց քննարկում իր և իր նախկին կնոջ՝ Արդարադատության նախարար Յուդիտ Վարգայի միջև՝ Շադլ-Վյոլներ կոռուպցիոն գործի վերաբերյալ։ Վարգայի մեկնաբանությունները մատնանշում են, որ Ռոգանը միջամտել է ապացույցներին՝ հեռացնել տալով իր և/կամ իր մերձավորների անունները գործի հետ կապված փաստաթղթերից[47]։ Ձայնագրությունը փոխանցել է դատախազներին[48]։
Ընտանեկան բռնության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նույն օրը (2024 թվականի մարտին), երբ Պետեր Մադյարը հրապարակել է այն ձայնագրությունը, որտեղ Յուդիտ Վարգան քննարկում է Ռոգանի դերը Շադլ-Վյոլներ գործում, Վարգան Ֆեյսբուքում երկու գրառում հրապարակեց՝ պնդելով, որ Մադյարն իրենց ամուսնության ընթացքում իր նկատմամբ կիրառել է խոսքային և ֆիզիկական բռնություն[49]։ Նաև պնդել է, որ արտահոսած ձայնագրության մեջ իր արած հայտարարությունները կորզվել են Մադյարի հետ շփման ընթացքում հարկադրանքի տակ, երբ ինքն իրեն սպառնացված է զգացել։ Ավելի ուշ՝ նույն երեկոյան, Frizbi TV յություբյան ալիքը հրապարակեց հարցազրույց Վարգայի հետ, որտեղ նա ավելի մանրամասն ներկայացրեց իր մեղադրանքները։ Ըստ նրա՝ տարբեր ժամանակներում Մադյարն իրեն փակել է սենյակում՝ առանց իր համաձայնության, հղի ժամանակ հրել է դռանը և շրջել է նրանց ընդհանուր բնակարանում՝ դանակ թափահարելով[50]։ Մի անգամ կեղծել է ինքնասպանություն, սակայն երբ շտապօգնությունը ժամանել է, նա գիշերազգեստով հեռացել է մեքենայով, և Վարգան ստիպված է եղել հետ ուղարկել բժիշկներին[51]։
Մագյարը մեղադրանքները որակեց որպես զրպարտություն և ասաց, որ կառավարությունը շանտաժի է ենթարկում Վարգային։ Նրա խոսքով՝ կառավարական լրատվամիջոցները ցանկանում էին շեղել ուշադրությունը ձայնագրությունից՝ նրա դեմ իրականացնելով անձի սպանություն[52][53]։ Ըստ կառավարամետ «Մանդիներ» ամսագրի՝ ոստիկանության զեկույցում ասվում է, որ Մագյարը ագրեսիվ, վախեցնող և սպառնալից վարքագիծ է դրսևորել իր կնոջ և ոստիկանների նկատմամբ, երբ նա փորձել է խլել նրա երեխաներին ոստիկանների օգնությամբ, որոնք Վարգայի աշխատանքի պատճառով թիկնապահներ էին։ Մագյարը նաև ենթադրաբար սպառնացել է մի պահ զանգահարել լրատվամիջոցներին։ Նրանք բուռն վիճաբանություն են ունեցել իրենց տանը, և Մագյարը փորձել է խանգարել նրան գնալ երկրորդ տուն, որտեղ երեխաները ներկա են եղել՝ պնդելով, որ ոստիկանությունը փորձում է առևանգել իր երեխաներին։ Նա փորձել է ձայնագրել իրադարձությունները իր հեռախոսով, բայց ոստիկանությունը կանգնեցրել է նրան։ Վերջիվերջո, Մագյարը տուն է գնացել, և Վարգան երեխաներին տարել է իրենց տատիկների և պապիկների մոտ։ Մագյարն ասել է, որ ոստիկանության զեկույցը 90%-ով ստ է, բայց որ տվյալ ոստիկանը հանցագործություն է կատարել՝ թույլ չտալով նրան տեսնել իր երեխաներին[54]։ 2025 թվականի հուլիսին Վարգան կրկնել է մեղադրանքները և պնդել է, որ իր նախկին ամուսինը դավաճան է[55]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rtl.hu/bulvar/2024/03/26/magyar-peter-gulyas-gergely-kocsis-mate-sandor-egyetemista-tablofoto
- ↑ https://sg.news.yahoo.com/ex-wife-hits-hungarian-opposition-162507255.html
- ↑ Kassam, Ashifa; Garamvolgyi, Flora (2026 թ․ ապրիլի 12). «Hungarian opposition ousts Viktor Orbán after 16 years in power». The Guardian. Վերցված է 2026 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Viktor Orbán concedes with Hungarian opposition on course for landslide election win». BBC. 2026 թ․ ապրիլի 12.
- ↑ Kokot, Michał (2025 թ․ օգոստոսի 12). «Rzucił wyzwanie Orbánowi i ma szansę wygrać. W rozmowie z "Wyborczą" jasno mówi o Polsce, Węgrzech i Ukrainie» [He has challenged Orbán and has a chance of winning. In an interview with "Gazeta Wyborcza," he speaks clearly about Poland, Hungary, and Ukraine.]. Gazeta Wyborcza (լեհերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Magyar Péter - Curriculum vitae». European Parliament. Վերցված է 2025-07-31-ին.
- ↑ Lynch, Suzanne (2024 թ․ մարտի 26). «Orbán faces danger from new enemy brandishing a leaked tape». Politico (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- 1 2 Thorpe, Nick (2024 թ․ փետրվարի 14). «Hungary resignations leave Viktor Orban in biggest crisis yet». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Diákbarát diákhitel – Interjú Magyar Péterrel». diakhitel.hu (հունգարերեն). 2020-11-13. Վերցված է 2025-10-04-ին.
- 1 2 «Children's home crisis threatens very foundation of Orban regime, say analysts». www.intellinews.com (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 14. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ Thorpe, Nick (2024 թ․ փետրվարի 10). «Hungarian President Katalin Novak resigns over child-abuse pardon scandal». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Varga Judit volt férje: Egy percig sem akarok olyan rendszer részese lenni, amelyben Tónik, Ádámok és Barbarák vígan röhöghetnek a markukba». telex (հունգարերեն). 2024 թ․ փետրվարի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Orban's reputation tarnished by accusations from a former high-ranking official». Le Monde.fr (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 14. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ Higgins, Andrew (2024 թ․ մարտի 20). «The Walkway to Nowhere: A Monument to Hungary's Patronage Politics». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- 1 2 Baer, H. David. «In Hungary, Scandal and Crisis Suddenly Energize the Opposition». plus.thebulwark.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ Bayer, Zsolt. «Fidesz knew for about ten years how Péter Magyar treated his wife». 24.hu. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Thousands protest in Budapest as Orban embroiled in corruption scandal». euronews (անգլերեն). 2024 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Mit mondott a tüntetésen? Íme Magyar Péter beszéde!». Most Hír (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Magyar Péter szerint 300-400 ezer ember tüntetett vele». hvg.hu (հունգարերեն). 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Brutális összegért hirdettek a megafonosok a Facebookon Magyar Péter tüntetése előtt». rtl.hu (հունգարերեն). 2024 թ․ ապրիլի 11. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Hungary: Newcomer Peter Magyar shakes Orban's hold on power, early results say». euronews.com (անգլերեն). 2024-06-10. Վերցված է 2025-10-27-ին.
- ↑ Kovarek, Daniel (2025-02-24). «Elite defection and opposition realignment in Hungary: Respect and Freedom Party (TISZA) in the 2024 European Parliamentary elections». East European Politics. 41 (2): 263–276. doi:10.1080/21599165.2025.2468693. ISSN 2159-9165 – via Taylor & Francis.
- ↑ «Magyar Péter pártja lenne a harmadik legnépszerűbb». republikon.hu (հունգարերեն). 2024-04-05. Վերցված է 2025-10-26-ին.
- ↑ «Mi rejlik Magyar Péter eddig meghirdetett, ideológiamentes nemzeti programja mögött?». merce.hu (հունգարերեն). 2024-03-27. Վերցված է 2025-10-28-ին.
- ↑ «Magyar Péter szerint nincs szükség ellenzéki összefogásra, mert ők az egyedüli ellenzék». valodihirek.hu (հունգարերեն). 2024-08-15. Վերցված է 2025-10-28-ին.
- ↑ Bence, Inkei (2026-02-20). «Hivatalosan is Magyar Péter a Tisza miniszterelnök-jelöltje». 444.hu (հունգարերեն). Վերցված է 2026-02-21-ին.
- ↑ Paul Kirby (2026 թ․ ապրիլի 9). «Péter Magyar, the former Orban ally vying for power in Hungary». BBC News.
- ↑ «Magyar Péter 12 pontos programot hirdetett, minden politikai oldalnak odaszúrt, és mindenkit vár a formálódó pártjába - összefoglaló a beszédéről». hvg.hu (հունգարերեն). 2024-03-15. Վերցված է 2025-10-26-ին.
- ↑ «Magyar Péter országjárásra indul, anyák napjára pedig újabb tüntetést hirdetett». telex.hu (հունգարերեն). 2024-04-06. Վերցված է 2025-10-26-ին.
- ↑ «Magyar Péter: Bevezetjük a minimálnyugdíjat, visszahozzuk a katát, leállítjuk a gazdasági migránsok betelepítését». 24.hu (հունգարերեն). 2024-06-08. Վերցված է 2025-10-26-ին.
- ↑ «Ezt várja Magyar Péter és a tüntető tömeg az MTVA-tól – a HVG videója a szombati demonstrációról betelepítését». hvg.hu (հունգարերեն). 2024-10-06. Վերցված է 2025-10-27-ին.
- ↑ «Magyar Péter kihirdette, hogy a NER-nek vége, és politikus-castingot indít». hvg.hu (հունգարերեն). 2024-10-23. Վերցված է 2025-10-27-ին.
- ↑ «Magyar Péter üzent a kormánynak: Товарищи, конец! – így zajlottak az ünnepi események». hvg.hu (հունգարերեն). 2025-03-15. Վերցված է 2025-10-27-ին.
- ↑ «Szent István-programot hirdetett Magyar Péter, a népességfogyás és elvándorlás megállításával, szuperkórházakkal és az önkormányzatok függetlenségével». telex.hu (հունգարերեն). 2025-08-20. Վերցված է 2025-10-28-ին.
- ↑ «Magyar Péter Kötcsén Orbánról és Gyurcsányról: Az egyik balról, a másik jobbról ölelte Putyint». hvg.hu (հունգարերեն). 2025-09-07. Վերցված է 2025-10-28-ին.
- ↑ «Magyar Péter: Október 23. nemcsak a múlt, hanem a magyar jövő üzenete is». telex.hu (հունգարերեն). 2025-10-23. Վերցված է 2025-10-27-ին.
- ↑ «Az is látszik, ahogy megrúgja a földön fekvő áldozatát – Juhász Péter bemutatta a felvételeket, amelyeken a Szőlő utcai javítóintézet megbízott igazgatója fiúkat bántalmaz». hvg.hu (հունգարերեն). 2025-05-13. Վերցված է 2026-02-21-ին.
- ↑ «Magyar Péter és a tízezres tömeg a Karmelita előtt: „Ez a hatalom egy szörny! Ennek vége van!"». hvg.hu (հունգարերեն). 2025-12-13. Վերցված է 2026-02-21-ին.
- ↑ «Magyar Péter szerint félmillióan voltak a Nemzeti meneten, a kormány turisztikai ügynöksége a Békemenetet hozta ki győztesnek – percről percre március 15-e». 24.hu (հունգարերեն). 2026-03-15. Վերցված է 2026-03-16-ին.
- ↑ «Óriási a botrány Orbán Viktor tihanyi beszéde miatt, elvesztheti az erdélyi szavazókat». 168.hu (հունգարերեն). 2025-05-13. Վերցված է 2025-10-29-ին.
- ↑ «Magyar Péter elindult gyalog Nagyváradra, egymillió lépést tesz meg». index.hu (հունգարերեն). 2025-05-14. Վերցված է 2025-10-29-ին.
- ↑ «Magyar Péter Nagyváradon: Az orbáni rombolás a múlté, a végső visszaszámlálás megkezdődött». 24.hu (հունգարերեն). 2025-05-24. Վերցված է 2025-10-29-ին.
- ↑ Higgins, Andrew; Rutai, Lili (2026 թ․ ապրիլի 12). «Orban, Beacon to the Right, Concedes Defeat in Hungary's Election». The New York Times.
- ↑ «The biggest corruption case of recent times in Hungary: the Schadl-Völner case». Telex (անգլերեն). 2023 թ․ մարտի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Magyar accuses Orban's inner circle of tampering with evidence in high-profile corruption case». www.intellinews.com (անգլերեն). 2024 թ․ մարտի 21. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Magyar Péter azt ígérte, kedden bemutatja a bizonyítéknak szánt felvételt». Telex (հունգարերեն). 2024 թ․ մարտի 23. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝
Սխալ
<ref>պիտակ՝ «62» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ Քաղվածելու սխալ՝
Սխալ
<ref>պիտակ՝ «12» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ «"Üvöltözés és szidalmazás közben sorban lerángatta az ágytámla tetején lévő könyveket, és a hátamhoz vágta őket" – Varga Judit reakciója Magyar Péter hangfelvételére». Telex (հունգարերեն). 2024 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Magyar Péter öngyilkosságot hazudott» [Péter Magyar faked suicide]. ORIGO (հունգարերեն). 2024 թ․ մայիսի 4. Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Varga Judit: Volt, hogy a férjem bezárt egy szobába, és az egyik kisfiam szabadított ki». Telex (հունգարերեն). 2024 թ․ մարտի 27. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Magyar Péter: Varga Judit csak terelni próbálja a figyelmet a bántalmazási váddal a hangfelvétel tartalmáról». media1.hu (հունգարերեն). 2024 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Magyar Péter tagadja a bántalmazást, rágalmazással vádolja Varga Juditot». 444.hu (հունգարերեն). 2024 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Magyar Péter-ügy: itt a teljes rendőrségi jegyzőkönyv - Mandiner». Mandiner. 2024 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Ex wife hits at Hungarian opposition leader Péter Magyar». euronews (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 4. Վերցված է 2025 թ․ հուլիսի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Մադյար» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Մարտի 16 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Եվրոպական երկրների քաղաքական գործիչներ
- Իրավաբաններ
- Իրավագետներ
- Կուսակցությունների առաջնորդներ
- Հունգարիայի վարչապետներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ