close
Jump to content

Պավել Պոպովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Պոպովիչ
ուկրաիներեն՝ Павло Романович Попович
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1930(1930-10-05)[1][2][3][…]
ԾննդավայրՈւզին, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 29, 2009(2009-09-29)[4][2][5] (78 տարեկան)
Մահվան վայրԳուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունImage ԽՍՀՄ, Image Ռուսաստան և Image Ուկրաինա
ԿրթությունՆ․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1968)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունօդաչու և տիեզերագնաց
ԱմուսինՄարինա Պոպովիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունFirst group of Soviet cosmonauts?
Ստորագրություն
Изображение автографа
Image Pavel Popovich Վիքիպահեստում

Պավել Ռոմանովիչ Պոպովիչ (ռուս.՝ Па́вел Рома́нович Попо́вич, ուկրաիներեն՝ Павло Романович Попович, հոկտեմբերի 5, 1930(1930-10-05)[1][2][3][…], Ուզին, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2009(2009-09-29)[4][2][5], Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1962-1974), Ավիացիայի գեներալ-մայոր (1976), տեխնիկական գիտությունների թեկնածու։

Ավարտել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)։ Տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1960 թվականին։ 1962 թվականի օգոստոսի 12-15-ը, Անդրիյան Նիկոլաևի հետ, խմբային թռիչք է կատարել «Վոստոկ-4» տիեզերանավով, որը 70 ժ 44 րոպում Երկրի շուրջը կատարել է 48 պտույտ։ 1974 թվականի հուլիսի 3—19-ը, Յուրի Արտյուխինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-14» տիեզերանավով։ Հուլիսի 5-ին «Սոյուզ-14» տիեզերանավը կցվել է 1974 թվականի հունիսի 25-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ-3» գիտակայանին։ Համատեղ թռիչքը տևել է 15 օր։ Երկու թռիչքների ընթացքում Պոպովիչը տիեզերքում եղել է 18 օր և 16 ժամ 14 րոպե։

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Попович Павел Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 1 2 http://www.collectspace.com/news/news-093009b.html
  5. 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 381 Image
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Պոպովիչ» հոդվածին։