Չքնաղ, գետ ՀայաստանիԼոռու մարզում, Ձորագետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2420մ բարձրությունից։ Երկարությունը 28կմ է, ջրհավաք ավազանը՝ 163կմ²։ Հոսում է Լոռու դաշտով և Ստեփանավան քաղաքի մոտ միանում Ձորագետին։ Սնումը խառն է՝ հալոցքային (41%), անձրևային (30%) և ստորերկրյա (29%), վարարումը՝ մայիս-հուլիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 58%-ը։ Տարեկան միջին ծախսը 2,56 մ³/վ է, հոսքը՝ 82,5 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 74)։