Շտեֆան Մեծ
| Շտեֆան Մեծ | |
|---|---|
| Ծնվել է | 1433[1] |
| Ծննդավայր | Borzești, Օնեշտի, Բակեու, Մոլդովական իշխանություն |
| Մահացել է | հուլիսի 2, 1504 |
| Մահվան վայր | Սուչավա |
| Գերեզման | Putna Monastery |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ռումինացի |
| Մայրենի լեզու | ռումիներեն[2] |
| Կրոն | ուղղափառություն |
| Ամուսին | Μαρία Ασανίνα Παλαιολογίνα?, Maria Voichița?, Evdochia of Kyiv?[3] և Maria Rareș? |
| Ծնողներ | հայր՝ Բոգդան II, մայր՝ Maria?[4] |
| Զբաղեցրած պաշտոններ | lord of Moldavia? |
| Երեխաներ | Պետրու IV Ռարեշ, Elena?, Bogdan III the One-Eyed?, Alexandru of Moldavia? և Maria Cneajna?[5] |
Շտեֆան III Մեծ (1433[1], Borzești, Օնեշտի, Բակեու, Մոլդովական իշխանություն - հուլիսի 2, 1504, Սուչավա), Մոլդովայի հոսպոդար (1457 թվականից)։ Հետևողականորեն անց է կացրել կենտրոնական իշխանությունն ամրապնդելու քաղաքականություն։ Հենվել է մանր ազնվականության և հողատեր գյուղացիության վրա, հովանավորել է առևտուրը, արհեստները, ամրապնդել է բանակը, կառուցել բերդեր։ Ազգային անկախության համար մղել է բազում պատերազմներ։ 1467 թվականին հաղթել է Մոլդովա ներխուժած Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի բանակին։ 1475 թվականին ջախջախել է թուրքական բանակը Վասլույի մոտ, սակայն 1476 թվականի մարտերում պարտվել է։ Չստանալով օգնություն եվրոպական երկրներից՝ Շտեֆան Մեծը հաշտություն է կնքել, վերսկսել հարկ վճարել Թուրքիային։ Լեհաստանի դեմ երկարատև պատերազմը ավարտվել է 1497 թվականին, Շտեֆան Մեծի հաղթանակով, որին նպաստել է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը։ Շտեֆան Մեծը հովանավորել է հայերի մուտքը Մոլդովա, նրանց շնորհել արտոնություններ (առևտրական և այլն)։ Մոլդովայում գրված հայերեն ձեռագրերի հիշատակարաններում և կամենիցյան տարեգրությունում Շտեֆան Մեծը հիշվում է դրվատանքով։ Մոլդավ ժողովուրդը շատ ավանդություններ ու երգեր է պահպանել Շտեֆան Մեծի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.usv.ro/index.php/ro/17/%C5%9Etefan%20cel%20Mare/123/2
- ↑ https://adevarul.ro/moldova/actualitate/Stefan-mare-vorbea-limba-moldoveneasca-boierii-puteanu-cacareaza-1_5541ac58cfbe376e35b2b21b/index.html
- ↑ Kniaziowie litewsko-ruscy od końca czternastego wieku (польск.) / J. Wolff — Warszawa: 1895. — P. 328.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Czamańska I. Wiśniowieccy: monografia rodu (польск.) — Poznań: Wydawnictwo Poznańskie, 2007. — P. 49. — 552 p. — ISBN 978-83-7177-229-0
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Մեծ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 579)։ |