close
Jump to content

Շախմատային Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատային Հայաստան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1972
Հրատարակման վայրԵրևան

Շախմատային Հայաստան - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պարբերականը։ Հրատարակվում է Երևանում 1972-ի հունվարից։

«Շախմատային Հայաստանի» հիմնադիրն ու հրատարակիչը Գագիկ Հովհաննիսյանն է։ Սկզբնական շրջանում ամենամսյա հանդես էր, իսկ վերջին տարիներին լույս է տեսնում որպես շաբաթաթերթ։

Լուսաբանում է հանրապետության շախմատային կյանքը, Հայաստանի և սփյուռքահայ, ինչպես նաև աշխարհի առաջնակարգ շախմատիստների նվաճումներն ու ստեղծագործությունները, մշտապես զետեղվում են խնդիրներ և էտյուդներ[1]։

Հայաստանում հրատարակվող շախմատային միակ պարբերականն է։

  1. Ռ.Շառոյան, Գ.Հակոբյան (2007). Շախմատի համահայկական հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. էջ էջ 95.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 415 Image