close
Jump to content

Նիկոլայ Տիխոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Տիխոնով
Image
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Ուկրաինայի ազգային մետաղագործական ակադեմիա (1930)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (1961)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ և մետաղագործ
Ծննդյան օր մայիսի 1 (14), 1905[1][2]
Ծննդավայր Խարկով, Ռուսական կայսրություն[3]
Վախճանի օր հունիսի 1, 1997(1997-06-01)[4] (92 տարեկան)
Վախճանի վայր Պետրովո-Դալնեե, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Image Ռուսական կայսրություն, Image ԽՍՀՄ և Image Ռուսաստան
 
Պարգևներ

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տիխոնով (ռուս.՝ Николай Александрович Тихонов, մայիսի 1 (14), 1905[1][2], Խարկով, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 1, 1997(1997-06-01)[4], Պետրովո-Դալնեե, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1975, 1982), տեխնիկական գիտությունների դոկտոր (1961), ԽՄԿԿ անդամ (1940)։

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի մետալուրգիական ինստիտուտը (1930)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1924 թվականից։ 1933 թ.-ից՝ Դնեպրոպետրովսկի և Պերվոուրալսկի գործարաններում տեղամասի պետ, գլխավոր ինժեներ, 1947 թ.-ից՝ գործարանի տնօրեն Նիկոպոլում, 1950 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրության գլխավոր վարչության պետ, 1955 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրի տեղակալ։ 1957 թ.-ից եղել Է Դնեպրոպետրովսկի ԺՏԽ-ի նախագահ, 1960 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտատնտ․ պետական խորհրդի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր, 1963 թ.-ից՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր։ 1965 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1976 թ.-ից՝ առաջին տեղակալ։ 1980—1985 թթ.-ին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհըրդի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու 1961 թ.-ից, անդամ՝ 1966 թ.-ից։ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու 1978 թ.-ից, անդամ՝ 1979 թ.-ից։ ԽՍՀՄ V—XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1943, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության և 8 այլ շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 SNAC — 2010.
  2. 1 2 Find A Grave — 1996.
  3. 1 2 Тихонов Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.
  6. http://lanic.utexas.edu/project/granma/1985.html
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տիխոնով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 6 Image