Նիկոլայ Մադաթով
Արտաքին տեսք
| Նիկոլայ Մադաթով | |
|---|---|
| Ի ծնե | Նիկողայոս Մադաթյանց |
| Ծնվել է | մայիսի 28, 1878 |
| Ծննդավայր | Թիֆլիս |
| Մահացել է | 1943 |
| Վախճանի վայր | Թբիլիսի |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
Նիկոլայ Ալեքսանդրի Մադաթով (Նիկողայոս Մադաթյանց, մայիսի 28, 1878 - 1943, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական Ճարտարագետների ինստիտուտը (1902)։ Մադաթովի նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Նավթլուղի երկաթուղային կայարանը, Անդրկովկասի երկաթգծի վարչության շենքը, երկաթգծի հիվանդանոցի մասնաշենքը, պետբանկը, Գագրայում Սպիտակ սյունաշարը։ Կազմել է Թիֆլիսի Մադաթովի անվան հրապարակի եկեղեցու նախագիծը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 9։