Նիկոլայ Բերդյաև
Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (ռուս.՝ Николай Александрович Бердяев, մարտի 6 (18), 1874[1][2][3], Օբուխով, Կիևի մարզ - մարտի 24, 1948[4][5][6][…], Կլամար[4][5]), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդյաևն անցում է կատարել մարքսիզմից իդեալիզմի, ապա՝ ուղղափառության։ Նա փորձել է համակցել սոցիալիզմի գաղափարը քրիստոնեության բացարձակ ճշմարտության հետ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ Բերդյաևը գրավում է հակաբոլշևիկյան դիրք և վտարվում Ռուսաստանից։ Բերդյաևը քաղաքական փիլիսոփայության կենտրոնական, «հավերժական հարցերն են» անձն ու ազատությունը, մարդն ու պետությունը։ Ըստ նրա, ազատությունը, անձի իրավունքները՝ կյանքի հիմնարար արժեքներն են և տրված են ի վերուստ։ Այս բացարձակ գաղափարները արտամարդկային և արտապատմական (կրոնական) բնույթ ունեն։ Մարդուց վեր է միայն Աստված։ Միայն քրիստոնեական արժեքները կարող են երաշխավորել անձի իրական ազատությունը։ Բերդյաևի կարծիքով, պետության առաջացումն անհնար է բացատրել ռացիոնալիստական պատճառներով, քանի որ այն իռացիոնալիստական, խորհրդապաշտական հիմք ունի։ Այս առումով նա մերժում է Ժան Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի տեսությունը։ Ըստ Բերդյաևի, այդ տեսությունում հասարակությունն ու պետությունը զրկված են օրգանական ամբողջականությունից, իսկ մարդը՝ օրգանական անհատականությունից։
Բերդյանի կարծիքը պետության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետությունը գործում է մեղսավոր աշխարհում և այդ պատճառով սերտորեն առնչվում է չարիքին։ Ինքնին պետությունը՝ սահմանված ի վերուստ, չարիք չէ, բայց կարող է դառնալ չարիք, եթե հերքվի կամ մոռացության տրվի նրա կրոնական հիմքը։ «Կեսարի թագավորության» և «Աստվածային թագավորության» տարբերությունների հաղթահարումը տանում է դեպի կամ պետության աստվածացում, բացարձակացում, կամ դրա նույն ականացում հասարակության հետ։ Առաջին դեպքում անխուսափելիորեն ծնվում է ոչնչով չսահմանափակված բռնապետություն, երկրորդ դեպքում՝ հասարակության անսահմանափակ իշխանություն անձի նկատմամբ։ Բերդյաևի կարծիքով, «պետությունը պետք է լինի ուժեղ, բայց պետք է իմանա իր սահմանները», որոնք հաստատում է քրիստոնեությանը։
Միայն սահմանափակ պետությունը կարող է կարգավորել մարդկանց արտաքին հարաբերությունները, միայն այդպես ընկալված պետությունն է ապահովում անհատի ազատությունն ու անկախությունը։ Բանն այն է, որ ըստ Բերդյաևի, քաղաքացիական հասարակությունն անսահմանափակ է իր ոտնձգություններում, «պատրաստ է կլանել մարդուն ամբողջությամբ, մյուս կողմից՝ պետությունը փրկում է մարդուն անձը կլանող կոլեկտիվիզմից»։ Այստեղ նշմարվում է մարդու համար փրկարար պետական գործոնի գերակայության գաղափարը։
Բերդյաևի հայեցակարգը հոգևոր կյանքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական առումով ևս կարևոր նշանակություն ունի Բերդյաևի հայեցակարգը հոգևոր ազատության մասին։ «Ազատ էակներին վայել չէ ամեն ինչում միշտ մեղադրել արտաքին ուժերը և նրանց մեղքով իրենց արդարացնել... Մենք կազատագրվենք արտաքին լծից միայն այն դեպքում, երբ կազատագրվենք ներքին ստրկությունից, այսինքն՝ կստանձնենք պատասխանատվություն»։ Իսկ մարդու ներքին, հոգևոր ազատությունը էապես կախված է այն բանից, թե ինչպես է ընկալվում պատմությունը, «Ոգով ազատ է նա, ով դադարել է ընկալել պատմությունը իբրև արտաքուստ թելադրված, և սկսել է ընկալել պատմությունը իբրև հոգևոր իրականության ներքին իրողություն, իբրև իր սեփական ազատությունը»։
Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները ազատ են ծայրահեղություններից։ Այսպես, ռուսական կոմունիզմի հիմնական աղբյուրը համարելով ռուսական ազգային բնավորությունը և չընդունելով կոմունիզմը, նա երբեք ռազմական ընդդիմության մեջ չէր բոլշևիկյան Ռուսաստանին, քննադատելով ամբողջատիրությունը՝ ցանկանում էր ժողովրդավարական կարգերի հաստատում Ռուսաստանում, իսկ ժողովրդին՝ ազատություններ և իրավունքներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Զատիկի տոնին, 2013 թ.
Հիմնական երկերն են
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ., Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ., Москва
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 parish register
- 1 2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- 1 2 3 4 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
- 1 2 3 4 Бердяев Николай Александрович (ռուս.) — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 CONOR.Sl
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բերդյաև» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 421)։ |
- Մարտի 18 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Մարտի 24 մահեր
- 1948 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ռուս փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Ռուս սոցիոլոգներ
- Ռուս հրապարակախոսներ
- Անարխիստ գրողներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Ռուս աստվածաբաններ
- Աստվածաբանական գիտությունների դոկտորներ
- Ուկրաինացի փիլիսոփաներ
- Ուկրաինացի գրողներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ