Նիդերլանդների բանկ
| Նիդերլանդների բանկ հոլ.՝ De Nederlandsche Bank | |
|---|---|
| Տեսակ | կենտրոնական բանկ և հավաքածու |
| Երկիր | |
| Հապավում | DNB |
| Հիմնադրված | մարտի 25, 1814 |
| Գլխադասային գրասենյակ | Ամստերդամ, Նիդերլանդներ |
| Տարածաշրջան | Նիդերլանդներ |
| Գլխավոր քարտուղար | Klaas Knot? |
| Հիմնադիր | Վիլհելմ I Նիդերլանդացի |
| Կայք | dnb.nl(նիդեր.)(անգլ.) |
| 52°21′32″N 4°54′01″E / 52.35888889°N 4.90027778°E | |
Նիդերլանդների բանկ (հոլ.՝ De Nederlandsche Bank, DNB), Նիդերլանդների կենտրոնական բանկն է և Եվրոհամակարգի անդամ։ Այն 1814 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է Նիդերլանդների դրամավարկային իշխանությունը՝ թողարկելով նիդերլանդական գուլդենը։ 2014 թվականից ի վեր այն նաև հանդիսանում է երկրի ազգային իրավասու մարմինը՝ Եվրոպական բանկային վերահսկողության համակարգի շրջանակում[1]։ Բանկը հիմնադրվել է Նիդերլանդների Վիլհելմ I թագավորի կողմից և հետագայում վերափոխվել է պետությանն ամբողջությամբ պատկանող հանրային սահմանափակ ընկերության (հոլ.՝ naamloze vennootschap, NV)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի մայիսի 2-ին Եվրոպական միության (ԵՄ) անդամ պետությունների ղեկավարները որոշեցին, որ տնտեսական և դրամավարկային միությունը (ՏԴՄ) կմեկնարկի 1999 թվականի հունվարի 1-ից՝ միանգամից ԵՄ 11 անդամ երկրներով, որոնց թվում էր նաև Նիդերլանդները։ 1998 թվականի հունիսի 1-ից Նիդերլանդների կենտրոնական բանկը մտավ կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի (ԵԿԲՀ) կազմի մեջ։ Նույն օրը ուժի մեջ մտավ նաև նոր «Բանկային օրենքը» (1998 թվական)։ Գործունեության գրեթե 185 տարիների ընթացքում Նիդերլանդների բանկը նոր փուլ մտավ։
Առաջադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1998 թվականի «Բանկային օրենքի», որը փոխարինեց 1948 թվականի տարբերակին, Նիդերլանդների կենտրոնական բանկը իրականացնում է հետևյալ գործառույթները․
- ԵՄ-ի դրամավարկային քաղաքականության իրականացում ԵԿԲՀ-ի շրջանակներում բանկը մասնակցում է Եվրոպական Համայնքում դրամավարկային քաղաքականության ձևավորմանն ու իրագործմանը։ Բանկի գլխավոր նպատակն է պահպանել գների կայունությունը։ Այս նպատակի չվնասելով՝ այն նաև աջակցում է ԵՀ-ի ընդհանուր տնտեսական քաղաքականությանը։
- Պաշտոնական արտարժույթային պահուստների կառավարում՝ բանկը պահպանում և կառավարում է երկրի պաշտոնական արտարժույթային պահուստները և իրականացնում է արտարժույթի գործարքներ։
- Վիճակագրական տվյալների հավաքագրում և մշակման իրականացում՝ բանկը հավաքագրում է տնտեսական տվյալներ և կազմում վիճակագրություն։
- Վճարային համակարգերի անխափան աշխատանքին նպաստում, այն ապահովում է վճարային համակարգերի անխափան գործունեությունը և զբաղվում է թղթադրամների շրջանառության կազմակերպմամբ։
- Բանկերի և ֆինանսական կառույցների վերահսկում՝ վերահսկում է բանկերը, ներդրումային հաստատությունները և փոխանակման գրասենյակները։
- Այլ հանրային կարևորության գործառույթներ՝ թագավորական հրամանագրով՝ բանկը կարող է կատարել այլ հանրային գործառույթներ՝ թագավորական հրամանագրով թույլտվության դեպքում։ Եվրոպական կենտրոնական բանկը նույնպես կարող է բանկին հանձնարարել լրացուցիչ պարտականություններ։
Վերը նշված առաջին երկու գործառույթները՝ հայտնի որպես ԵԿԲՀ-ի գործառույթներ, բխում են Մաստրիխտի պայմանագրից։ Դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են ԵԿԲ-ի kառավարիչների խորհրդում, որի անդամ է նաև Նիդերլանդների բանկի նախագահը։ Վճարային համակարգերի անխափանության ապահովումը և վիճակագրական աշխատանքը մասամբ եվրոպական, մասամբ՝ ազգային մակարդակի վրա են կատարվում[2]։ Նիդերլանդների բանկը պատասխանատու է ԵՄ-ից դուրս գտնվող երկրների վերաբերյալ միջազգային մակրոտնտեսական վերլուծությունների համար։ Այս երկու գործառույթները ՏԴՄ-ի մեկնարկին չեն փոխանցվում ԵԿԲՀ-ին, այսինքն՝ դեռ մնում են լիովին ազգային մակարդակի վրա։ Բանկը նաև հանդիսանում է «բանկերի բանկ»՝ հոլանդական ընդհանուր բանկերի համար։ Սոցիալ-տնտեսական խորհրդում կառավարությունից նշանակված անդամներից մեկը մշտապես ներկայացնում է Նիդերլանդների բանկը։
Գլխամասային գրասենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկը հիմնադրման օրվանից տեղակայված էր Հին Տորֆմարկտ փողոցում, որտեղ զբաղեցրել էր 17-րդ դարի տներ։ 1860-ականներին, նույն վայրում կառուցվեց հատուկ նշանակության նոր շենք՝ նախագծված ճարտարապետ Վիլեմ Անթոնի Ֆրոգերի կողմից[3]։ Շենքը պաշտոնապես բացվեց 1869 թվականին։ Մոտ մեկ դար անց՝ 1968 թվականին, երբ բանկը տեղափոխվեց նոր շենք, հին շենքը հանձնվեց Ամստերդամի համալսարանին, որը վաղուց արդեն տեղակայված էր հարևանությամբ։ Այն վերածվեց Ալարդ Պիերսոնի թանգարանի, որը բացվեց այնտեղ 1976 թվականի հոկտեմբերին[4]։
1960-ականներին, բանկի նոր գլխավոր շենքի համալիրը կառուցվեց Ֆրեդերիկսպլեյն հրապարակում։ Այն պաշտոնապես բացվեց 1968 թվականի մայիսին թագուհի Յուլիանայի կողմից։ Ճարտարապետ Մարիուս Դուինթյերի նախագծած 1961 թվականի դիզայնը բաղկացած էր հարթ, քառակուսի բազայից և ուղղանկյուն գրասենյակային աշտարակից։ 1980-ականների վերջին, երբ բանկին արդեն բավարար տարածք չէր մնում, համալիրն ընդլայնվեց՝ ավելացնելով երկրորդ՝ օվալաձև աշտարակ[5]։ Այն նախագծել էին ճարտարապետներ Յելլե Աբման և Մարկ ա Կամպոն՝ 1984 թվականին, իսկ շինարարությունն ավարտվեց 1989 թվականին։ 2008 թվականին, Մարկ ա Կամպոն նախագծեց լրացուցիչ ընդլայնում՝ քառակուսի բազայի վրա ավելացնելով մեկ հարկ։ 2020-ականների սկզբին իրականացված համապարփակ վերանորոգման ընթացքում օվալաձև աշտարակը քանդվեց, իսկ բազային տրվեց նոր ձևավորում՝ շենքին վերադարձնելով 1960-ականներին բնորոշ արտաքին տեսքը[6]։
- ԴՆԲ-ի գլխամասային գրասենյակ բացման ժամանակ, 1869
- Հին գլխամասային գրասենյակը 2006 թվականին վերափոխվել է Ալարդ Պիրսոնի անվան թանգարանի
- Շինարարական աշխատանքներ, 1963
- Գլխամասային գրասենյակի նոր համալիր, 1967
- Օվալաձև աշտարակի կառուցում, 1989 թվական
- 1980-ականների վերջի բարեփոխում, լուսանկարվել է 2004 թվականին
- Փողոցի մակարդակի պարիսպ, 2018 թ
- Նիդերլանդական բանկը, վերակառուցման ավարտից հետո, 2025 թվականին
- Օսիպ Ցադկինի«մարդկային վարքը» արձանը ԴՆԲ-ի մուտքի մոտ
Նախագահների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National supervisors». ECB Banking Supervision.
- ↑ Ahmed, Asif (2010 թ․ հուլիսի 2). «Analysis of the Mission Statement of the Commercial Banks of Bangladesh». SSRN 1633225.
- ↑ «Renovation of DNB's head office». www.dnb.nl (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Our Buildings». Allard Pierson Museum. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ DE ECONOMIST 155, NO. 2, 2007 (PDF).
- ↑ «Renovation of DNB's head office». De Nederlandsche Bank.