close
Jump to content

Յումա (Արիզոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Յումա
անգլ.՝ Yuma
Image
32°41′32″N 114°36′55″W / 32.69222°N 114.61528°W / 32.69222; -114.61528
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգԱրիզոնա
ՇրջանՅումա շրջան (Արիզոնա)
ՀամայնքՅումա շրջան
Հիմնադրված է1888 թ.
Մակերես276,4 կմ²
ԲԾՄ43 մ
Բնակչություն93 400[1] մարդ (2014)
Խտություն280.6 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-8, ամառը UTC-7
Հեռախոսային կոդ1623
Փոստային ինդեքս928
Փոստային դասիչ85364, 85365, 85366, 85367 և 85369
Պաշտոնական կայքyumaaz.gov
Յումա (Արիզոնա) (ԱՄՆ)
Յումա (Արիզոնա) (ԱՄՆ)
Image
Յումա (Արիզոնա) (Արիզոնա)
Յումա (Արիզոնա) (Արիզոնա)
Image

Յումա (անգլ.՝ Yuma), քաղաք ԱՄՆԱրիզոնա նահանգի հարավ-արևմուտքում։ Յումա շրջանի վարչական կենտրոն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յումա քաղաքը գտնվում է Արիզոնայի հարավ-արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգի հետ սահմանին (արևմուտքում) և Մեքսիկայի սահմանին (հարավում), Կոլորադո գետի մեջ Խիլա գետի թափվելու վայրում։ Յումայից դեպի Կալիֆոռնիական ծոց հեռավորությունը կազմում է մոտ մղոն։ Քաղաքի մակերեսը 276,4 կմ² է, որոնցից մոտ 0,26 կմ²-ն (0,07 %) զբաղեցնում են ջրային տարածությունները։

Յումայի կլիման բնորոշվում է որպես անապատային (BWh ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման), շատ շոգ ամառներով և տաք ձմեռներով։ Յուման համարվում է ԱՄՆ-ի ամենաշոգ քաղաքներից մեկը, 175 օրվա ընթացքում օրական առավելագույնը կազմում է +32°С և ավելի[2][3] ։ Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, Յուման համարվում է Երկրի ամենաարևոտ վայրը։ Հնարավոր 4456 արևային ժամերից Յումայում արևը շողում է մոտ 4050 ժամ, կամ ժամանակի մոտ 93 %-ը։ Թռիչքների համար գրեթե իդեալական եղանակը պայմանավորում է զինծառայողների հետաքրքրությունը՝ այս տեղանքում ուսումնական թռիչքներ կատարելու համար։ Տեղումների տարեկան քանակությունը Յումայում կազմում է մոտ 82 մմ։

1995 թվականի հուլիսի 28-ին քաղաքում ջերմաստիճանը հասել է ռեկորդային +51°С[4]։ Ամենացածր ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականի հունվարին։ Այդ ժամանակ ջերմաստիճանը նվազել է մինչև −11 °С մոտ 2 ժամվա ընթացքում, ինչը բացասաբար ազդեց գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, որոնք մշակվում էին Յումա շրջանում։ Ամենամեծ վնասը հասցվել է ցիտրուսային բույսերին, առաջին հերթին կիտրոնին։ Ինչպես 2007 թվականի փետրվարին հայտնել է Արիզոնայի գյուղատնտեսության բաժինը, ոչնչացվել է ոչ միայն բերքի, այլ նաև ծառերի 75 % - 95 %-ը։

Image Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յումա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 31,1 36,1 38,9 41,7 48,9 50,0 51,1 48,9 50,6 44,4 36,7 34,4 51,1
միջին առավելագույնը (°C) 21,2 23,4 27,0 30,8 35,6 40,2 42,1 41,6 38,9 32,8 25,6 20,3 31,6
միջին ջերմաստիճանը (°C) 14,8 16,5 19,6 22,9 27,4 31,9 34,8 34,7 31,7 25,4 18,7 14,2 24,4
միջին նվազագույնը (°C) 8,4 9,6 12,1 15,1 19,3 23,6 27,7 27,7 24,4 18,1 11,8 8,1 17,2
բացարձակ նվազագույնը (°C) −5,6 −3,9 −0,6 3,3 3,9 10,0 16,1 14,4 10,0 1,7 −1,7 −5,6 −5,6
տեղումների քանակը (մմ) 8 11 8 3 1 0,3 7 12 9 6 4 13 82
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

2014 թվականի մարդահամարի դրությամբ Յումայի բնակչությունը կազմում էր 93 400 մարդ։ Ռասայական կազմը՝ սպիտակամորթ ամերիկացիներ (68,8 %), աֆրոամերիկացիներ (3,2 %), ասիացիներ (1,9 %), բնիկ ամերիկացիներ (1,8 %), Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ (0,2 %), երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ (4,5 %)։ Լատինոամերիկյան ծագման բնակչության բաժինը կազմում է 54,8 

Քաղաքի բնակչության աճի դինամիկան ըստ տարիների՝

194019501960197019801990200020102014
5325914523 97429 00742 48156 96677 51593 06493 400

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population Estimates». United States Census Bureau. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Mean Number of Days Maximum Temperature 90 Deg. F or Higher». Comparative Climatic Data for the United States Through 2012. National Oceanic and Atmospheric Administration: U.S. Dept. often Commerce. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Extremes in U.S. Climate». National Climate Data Center. Վերցված է 2014 թ․ փետրվար-ին.
  4. Yuma, AZ Weather Facts
  5. https://www.frankfurt-oder.de/Verwaltung-Politik/Verwaltung/Frankfurt-International/Partnerst%C3%A4dte/index.php?La=1&object=tx,2616.4837.1&kat=&kuo=2&sub=0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումա (Արիզոնա)» հոդվածին։