Յոզեֆ Լադա
Յոզեֆ Լադա չեխ․՝ Josef Lada | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 17, 1887[1][2][3][…] |
| Ծննդավայր | Հրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1957[1][2][3][…] (69 տարեկան) |
| Մահվան վայր | Պրահա, Չեխոսլովակիա[6][5][4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գրող, նկարազարդող, մանկագիր, նկարիչ, վիզուալ արտիստ, ծաղրանկարիչ, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, exlibrist և կոմիքսների հեղինակ |
| Թեմաներ | գեղանկարչություն, գրականություն[6], պատկերազարդում, Կերպարվեստ[6], Գրքի ձևավորում[6], թատրոն[6], բեմանկարչություն[6], կոստյումների դիզայն[6] և մանկա-պատանեկան գրականություն[6] |
| Պարգևներ | |
| Զավակներ | Ալենա Լադովա |
| Կայք | joseflada.cz |
| ստորագրություն | |
| Յոզեֆ Լադա Վիքիդարանում | |
Յոզեֆ Լադա (չեխ․՝ Josef Lada, դեկտեմբերի 17, 1887[1][2][3][…], Հրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5] - դեկտեմբերի 14, 1957[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[6][5][4]), չեխ նկարիչ և գրող, Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարիչ (1947)։
Նկարազարդումների, ծաղրանկարների, ինչպես նաև բնանկարների («Չեխական բնանկարով եռապատկեր», 1935, Ազգային պատկերասրահ, Պրահա) հեղինակ է։ Նրա պատվին կոչվել է (17625) Յոզեֆլադա աստերոիդը[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆ Լադան ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 17-ին չեխական Հրուսիցե քաղաքում։
Մանուկ հասակում Յոզեֆի աչքը վնասվել է հոր դանակից, ինչից հետո նա ամբողջ կյանքում մնացել է մի աչքով կույր։ Այս արատը և պատկերի խորությունն ընկալելու անկարողությունը բնորոշել են նրա գրաֆիկական ոճը[9]։ 1905 թվականից սովորել է Պրահայի Գեղարվեստաարդյունաբերական դպրոցում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լադայի գեղարվեստական ոճին բնորոշ են գրաֆիկական լակոնիկությունը և արտահայտչականությունը, որին նա հասել է ճշգրիտ պարզեցված գծերի օգնությամբ։ Միջազգային ճանաչում նկարչին բերել է Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության տուշով կատարված նկարազարդումների շարքը (1924)։
Նշանակալի այլ ստեղծագործություններից են «Չեխական բնանկարով եռապատկեր» (1935, Ազգային պատկերասրահ, Պրահա), «Չարաճճի հեքիաթների» ջրաներկային նկարազարդումները (1946) և սեփական` «Մանկության հիշողություններ» գրքի նկարազարդումները (1953)։
1947 թվականին Լադային շնորհվել է Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։ Բացի բազմաթիվ նկարազարդումներից, նկարիչը ստեղծել է բազմաթիվ վառ ծաղրանկարներ և նկարներ մուլտֆիլմերի համար։
Նա հեղինակ է նաև հրուսիցյան կատվի և նրա ընկերների մասին «Միկեշ» մանկական հեքիաթի։ Այն գրել և նկարազարդել է Լադան։ 1992 թվականին հրատարակվել է այդ հեքիաթի ռուսերեն թարգմանությունը[10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լադայի դուստրը` Ալյոնա Լադովան (1925-1992), նկարչուհի էր, գրքերի նկարազարդող, բեմանկարիչ և գրող։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միկեշը ճանապարհային նշանի վրա
- Շվեյկը ռեստորանի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
- ↑ «HORIZONS System». Վերցված է 2018 Հուլիս 18-ին.
- ↑ «Йозеф Лада в Большой энциклопедии карикатуры». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Йозеф Лада Микеш. — Ленинград: Лениздат, 1992. — 320 с. — ISBN 5-289-01378-4.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 468)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Լադա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Լադա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
