Յան Սոբեսկի
Յան Սոբեսկի | |
|---|---|
| Զինվորական կոչում | Ֆելդմարշալ |
| Ծնվել է՝ | օգոստոսի 17, 1629[1][2][3][…] |
| Ծննդավայր | Օլեսկո, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
| Մահացել է՝ | հունիսի 17, 1696[2][4][3][…] (66 տարեկան) բնական մահով |
| Վախճանի վայր | Վիլանով պալատ, Վիլյանուվ, Masovian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[5] |
| Երկիր | Ռեչ Պոսպոլիտա |
| Տոհմ | Սոբեսկիներ |
| Շրջանավարտ | Կրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School? |
| Հայր | Յակուբ Սոբեսկի[6] |
| Մայր | Սիֆիա Թեոֆիլա Սոբեսկա[6] |
| Երեխաներ | Յակուբ Լոդվիկ Սոբեսկի, Մարիա Թերեզա Սոբեսկա, Թերեզա Կունեգունդա Սոբեսկա, Ալեքսանդր Բենեդիկտ Սոբեսկի, Կոնստանդին Վլադիսլավ Սոբեսկի, Տերեսա Տեոֆիլա Սոբեսկա, Ադելաիդա Լյուդվիկա Սոսեսկա և Յան Սոբեսկի |
| Հավատք | կաթոլիկություն |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Յան Սոբեսկի, Յան 3-րդ Սոբեսկի (լեհ.՝ Jan III Sobieski, օգոստոսի 17, 1629[1][2][3][…], Օլեսկո, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հունիսի 17, 1696[2][4][3][…], Վիլանով պալատ, Վիլյանուվ, Masovian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[5]), Լեհաստանի թագավոր 1674 թվականից։ Լինելով թագի մեծ հետման՝ գլխավորել է լեհական զորքը 1672—1676 թվականների լեհ-թուրքական պատերազմում, 1673 թվականի նոյեմբերի 11-ին Խոտինի ճակատամարտում ջարդել է թուրքական բանակը։ Այդ հաղթանակից հետո սեյմը նրան ընտրել է թագավոր։ Թուրքերի դեմ պայքարում դաշնակցել է ավստրիական Հաբսբուրգների հետ և օգնության հասնելով նրանց՝ 1683 թվականի սեպտեմբերի 12-ին Վիեննայի մոտ գլխովին ջախջախել է թուրքական բանակը (այդ ճակատամարտում Սոբեսկու զորքում կռվել են 5 հզ լեհահայեր)։ Ձգտելով Ռուսաստանին ներգրավել հակաթուրքական դաշինքի մեջ, Սոբեսկին նրա հետ կնքել է (1686 թ.) «Հավիտյան խաղաղություն»։ Փորձել է Ռեչ Պոսպոլիտայում հաստատել ժառանգական միապետություն, սակայն հանդիպել է լեհական խոշոր ֆեոդալների դիմադրությանը և Ավստրիայի ու Բրանդենբուրգի հակազդեցությանը։ Սոբեսկին բարձր է գնահատել լեհահայերի դերը Լեհաստանի ռազմաքաղաքական, տնտեսական կյանքում, հովանավորել և արտոնություններ է տվել նրանց, օգտվել հայազգի դիվանագետների ծառայություններից։ Սոբեսկին ձգտել է Թուրքիայի թիկունքում, նրան հակազդելու համար, վերականգնել Հայաստանի անկախությունը, որը լինելու էր ուժեղ պետություն, գտնվելու էր Հռոմի եկեղեցու և լեհական թագավորության հովանավորության ներքո։ Այդ նպատակով բանակցել է Հայոց կաթողիկոսներ Հակոբ Դ Ջուղայեցու (1655-1680 թթ.) և Նահապետ Ա Եդեսացու (1691 -1705 թթ.) հետ։ Սակայն Սոբեսկու մահվան պատճառով ծրագիրը չի իրագործվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Bentkowska A. John Sobieski [Jan III; Jana III; John III, King of Poland] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T045004
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Ян III Собеский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Czamańska I. Wiśniowieccy: monografia rodu (польск.) — Poznań: Wydawnictwo Poznańskie, 2007. — P. 157. — 552 p. — ISBN 978-83-7177-229-0
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Սոբեսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 487)։ |