Յանոշ Կադար
| Յանոշ Կադար János Kádár | ||
| ||
|---|---|---|
| Կուսակցություն՝ | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի կոմունիստական կուսակցություն | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |
| Ծննդյան օր | մայիսի 26, 1912[1][2][3][…] | |
| Ծննդավայր | Ռիեկա, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] | |
| Վախճանի օր | հուլիսի 6, 1989[1][2][3][…] (77 տարեկան) | |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա | |
| Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց և Բուդապեշտ[5][6] | |
| Քաղաքացիություն | ||
| Ի ծնե անուն | հունգ.՝ Czermanik János József | |
| Ամուսին | Մարիա Տամաշկա | |
| Պարգևներ | ||
Յանոշ Կադար (հունգ.՝ János Kádár, մինչև 1945 թ.` ազգանունը` Չերմանեկ, (Csermanek), մայիսի 26, 1912[1][2][3][…], Ռիեկա, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 6, 1989[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի կոմունիստական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) գլխավոր քարտուղար (1956-1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941-1942 թվականներին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ, 1943 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1944 թվականի ապրիլին ձերբակալվել է, նոյեմբերին՝ փախել բանտից։ 1945 թվականին, Հունգարիան՝ Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո ընտրվել Է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945-1948)։ 1946-1948 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, 1948-1950 թվականներին՝ Հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միաժամանակ՝ ներքին գործերի նախարար։ 1956 թվականին ընտրվել Է ՀԱԿ ԿԿ-ի քարտուղար, ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Ընդդեմ խորհրդային օկուպացիայի 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ, սեփական պնդմամբ՝ ճարահատյալ սատարել է խորհրդային ուժերին, որոնք որոշել էին ապստամբությունը ճնշել զենքի ուժով։ 1957 թվականի հունիսից եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1956-1958 թվականներին եղել Է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության նախագահ, 1958-1961 թվականներին՝ պետական նախարար, 1961-1965 թվականներին՝ ՀԺՀ Նախարարների խորհրդի նախագահ։ 1965 թվականից՝ ՀԺՀ Նախագահության անդամ։
Պարգևներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համահունգարական հայրենական ժողովրդական ճակատի խորհրդի անդամ է (1957)
- ՀԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1962)
- Խորհրդային Միության հերոս (1964)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 Кадар Янош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Tóth V. Nemzeti nagylétünk nagy temetője. A Fiumei Úti Sírkert és a Salgótarjáni utcai zsidó temető adattára — Budapest: National Heritage Institute, 2018. — P. 91.
- ↑ https://temeto.envimap.hu/content/photos_normal/fiumei/e6/69/1a/cf-580a-ac47-f6e7-2f16b70ab49b.jpg
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johanna Granville (A review of A Good Comrade by Roger Gough) Արխիվացված 2014-12-07 Wayback Machine American Historical Review vol. 112, no. 4, (2007)։ 1280.
- Johanna Granville, The First Domino: International Decision Making During the Hungarian Crisis of 1956 (Le Premier Domino), Texas A & M University Press, 2004. ISBN 1-58544-298-4.
- Johanna Granville, "Soviet Archival Documents on the Hungarian Revolution" Արխիվացված 2011-08-18 Wayback Machine ("Documents d'archives soviétiques sur la Hongrie") Cold War International History Project Bulletin, no. 5 (Woodrow Wilson Center for International Scholars, Washington, DC), Spring, 1995, 22-23 էջեր, 29-34.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Կադար» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 153)։ |
- Մայիսի 26 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Հուլիսի 6 մահեր
- 1989 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարացի պետական գործիչներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Հունգարիայի վարչապետներ
- Հունգարացի տնտեսագետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Պետության ղեկավարներ