Յակոպո Սանսովինո
| Յակոպո Սանսովինո իտալ.՝ Jacopo Sansovino | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 2, 1486[1][2][3] |
| Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][6] |
| Մահացել է | նոյեմբերի 27, 1570[1][2][3] (84 տարեկան) |
| Վախճանի վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][6] |
| Ուշագրավ աշխատանքներ | Basilica of San Giovanni dei Fiorentini?, Palazzo Corner?, Piazza della Loggia?, Bacchus?, Loggetta del Sansovino?, Madonna and Child? և Medici Tabernacle with the Resurrection of Christ? |
Յակոպո Սանսովինո (Sansovino, իսկականը՝ Տատտի, Tatti, հուլիսի 2, 1486[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][6] - նոյեմբերի 27, 1570[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][6]), բարձր և ուշ Վերածննդի իտալացի ճարտարապետ և քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորենցիայում աշակերտել է Ա․ Սանսովինոյին։ Աշխատել է Հռոմում (1503-1510 թթ., 1518-1527 թթ.), Ֆլորենցիայում (1510 -1518 թթ.), 1527 թվականից՝ Վենետիկում և Պադուայում (1529 թվականից՝ Վենետիկի հանրապետության գլխավոր ճարտարապետ)։
Կառույցներից են՝ Վենետիկի Սան Ֆրանչեսկո դելլա Վինյա եկեղեցին (1534 թվականից, ճակատը կառուցել է Ա․ Պալլադիոն, 1572 թ.), Ման Սարկո գրադարանը (1536-1554 թթ.), Փողերանոցը (այսպես կոչված, Ձեկկա, սկսվել է 1536 թվականին), Կոռներ պալացցոն (1532 թվականից), քանդակներից՝ «Բաքոս» (մարմար, 1518 թ., Ազգային թանգարան, Ֆլորենցիա), Վենետիկի Լոջետտայի ճակատի 4 արձանները (բրոնզ, 1540-1545 թթ.), բժիշկ Տ․ Ռանգոնիի արձանը Վենետիկի Սան Ջուլիանո եկեղեցու ճակատին (բրոնզ, 1554 թ.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 BeWeB
- 1 2 3 4 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- 1 2 3 4 Сансовино Якопо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպո Սանսովինո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 183)։ |