Մոնպառնաս կայարան
48°50′24″N 2°19′07″E / 48.84000°N 2.31861°E

Մոնպառնաս կայարան (ֆրանսերեն՝ Gare Montparnasse), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 15-րդ շրջանում, Մոնպառնաս թաղամասում։ Կայարանը ընդունում և ճանապարհում է միջքաղաքային TGV գնացքներ Ֆրանսիայի արևմտյան և հարավարևմտյան ուղղություններով, այդ թվում նաև Տուրի, Բորդոյի, Նանտի և Ռենի ուղղությամբ։ Բացի այդ այն սպասարկում է նաև արվարձանային և մերձավոր ուղեգծերը (Transilien Paris - Montparnasse)։
Կայարանի մոտ է գտնվում Փարիզի մետրոպոլիտենի կայարան, որը կապված է կայարանի հետ շարժական ճանապարհով։
Մոնպառնաս կայարանի վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականի հոկտեմբերի 22-ին Մոնպարնաս կայարանում տեղի ունեցավ վթար, երբ մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց։ Ամենատպավորիչ և հայտնի տրանսպորտային վթարներից մեկն է համարվում[1][2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնաս կայարան» հոդվածին։ |
| ||||||