Մինդանաո (ծով)
| Մինդանաո | |
|---|---|
| Տեսակ | սահմանային ծով |
| Երկիր | |
| Խորություն | 1975 մետր |
| Մասն է | Խաղաղ օվկիանոս |
| Ավազանի երկիր | |
| Լիճ հոսող գետ | Agusan River? և Loboc? |
| 9°12′N 124°30′E / 9.2°N 124.5°E | |
![]() | |
![]() | |
Բոհոլ ծով նաև Մինդանաո ծով, ծովը գտնվում է Ֆիլիպինների Վիսայա և Մինդանաո կղզիների միջև։ Գտնվում է Բոհոլից և Լեյտեից հարավ և Մինդանաոյից հյուսիս։ Հիմնական կղզիներն են Սիկիհորը և Կամիգուինը[1][2]։
Ծովի ափի ամենամեծ քաղաքներն են Կագայան դե Օրոն, Իլիգանը, Բուտուանը, Դումագետեն, Օզամիզը և Թագբիլարանը։
Ծովը Ֆիլիպինյան ծովին միանում է Սուրիգաո նեղուցով, Կամոտես ծովին՝ Կանիգաո ջրանցքով և Սեբու նեղուցով, իսկ Սուլու Ծովին՝ Նեգրոս կղզու և Զամբոանգա թերակղզու միջև ընկած նեղուցով[1]։
Սկուբա դայվինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոհոլ ծովում են գտնվում լավագույն վայրերը ջրասուզակների համար, չարթերային սուզվող նավակներ և սուզորդներին սպասարկող հյուրանոցների մեծ բազմազանություն: Տագբիլարանի և Բալիկասագ կղզու տարածքում կարող են սուզվել՝ ջրային տեսարանը վայելելու համար (բարձրությունը տատանվում է 30-ից 100 ոտնաչափ): Ջրի ջերմաստիճանը շատ տաք է, և ջրասուզակների մեծ մասը սուզվելու համար օգտագործում է 3/2 դյույմ երկարությամբ հիդրոկոստյում։
Ծովային կենդանական աշխարհը լի է ծաղրածու ձկներով, առյուծաձուկներով, բարակուդաներով, դելֆիններով, հսկայական մարջանային կազմավորումներով և արևադարձային ծովերի սովորական այլ բնակիչներով։ Խոշոր կենդանիները՝ ներառյալ Կապույտ կետերը, վերադարձել են Բոհոլ ծով, ինչը հազվադեպ պատահող երևույթ է ցանկացած ասիական ջրերում[3]։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալագդունգ լողափը ծովի տեսարանով Սիկիհորում
- Լողավազան, որը նայում է Բոհոլ ծովին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Bohol Sea». Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Steve Baum (2011). «Mindanao Sea». www.eoearth.org. The Encyclopedia of Earth. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «The Return of Rorquals in the Bohol Sea» (PDF). Marinemammalscience.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.

