Միհրան Հակոբյան (քանդակագործ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միհրան Հակոբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Միհրան Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 18, 1984[1] (42 տարեկան) |
| Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2006) և Կոլեգիում Պոլոնիկում (2013) |
| Ստեղծագործություն(ներ) | Վիքիպեդիայի հուշարձան |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և կինոռեժիսոր |
| Ծնողներ | հայր՝ Արմեն Հակոբյան |
| Կայք | mihranhakobyan.com |
Միհրան Արմենի Հակոբյան (փետրվարի 18, 1984[1], Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Քանդակագործ Արմեն Հակոբյանի[2] (1941-1990) որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրան Արմենի Հակոբյանը ծնվել է 1984 թվականին՝ Արցախում։ 2000-2006 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում, 2010-2013 թվականներին՝ Լեհաստանի Կոլլեգիում Պոլոնիկում համալսարանի բանասիրության ֆակուլտետում[3]։ 2001 թվականից Արցախի նկարիչների միության անդամ է։
2011 թվականին մասնակցել է Շուշի քաղաքում կազմակերպված միջազգային սիմպոզիումին։

Լեհաստանի Սլուբիցե քաղաքում 2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվել է նրա ստեղծած Վիքիպեդիայի հուշարձանը, որը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում[4]։
Միհրան Հակոբյանն ստեղծում է պլաստիլինե մուլտֆիլմեր, կադր առ կադր նկարված անիմացիոն ֆիլմեր։ Հեղինակ է «Հովանոց»[5] (2012), «Ճանապարհ»[6] (2013), «Թիթեռ»[7] (2013) անիմացիաների։ «Հովանոցը» ստեղծվել է Լեոնիդ Ենգիբարյանի նովելների հիման վրա և 2013 թվականին Մոսկվայում Short Film Fund-ում արժանացել է հանդիսատեսի մրցանակի։
2016 թվականի օգոստոսի 10-ից օգոստոսի 30-ը Հակոբյանը մասնակցել է Շուշի քաղաքում տեղի ունեցող «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության IV միջազգային սիմպոզիումին և ստեղծել մարմարե երկու քանդակ՝ «Անհաղթը» (180x110x90 սմ) և «Դիմաքանդակ» (54x70x20):
Մեջբերումներ Միհրան Հակոբյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]| Չեմ սիրում կրկնություններ։ Այն գործերը, որոնց կցված է հեղինակի կողմից գրված բացատրությունը և առանց որի ստեղծագործությունը կորցնում է որևէ իմաստ, ինձ նույնպես դուր չեն գալիս։ |
| Երազում եմ ստեղծել արվեստի այնպիսի գործեր, որոնք կփոխեին մեր իրականությունը։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վիքիպեդիայի հուշարձանը»
- «Վիքիպեդիայի հուշարձանի» բացման արարողություն
- «Վիքիպեդիայի հուշարձանի» բացման արարողություն
- «Սկիզբ», քանդակագործ՝ Միհրան Հակոբյան, մարմար, 105x135x70 սմ, Ստեփանակերտ
- «Սկիզբ», քանդակագործ՝ Միհրան Հակոբյան, մարմար, 105x135x70 սմ, Ստեփանակերտ
- «Անհաղթը» (180x110x90 սմ), Շուշի
- «Դիմաքանդակ» (54x70x20), Շուշի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.cp.edu.pl/en/public_relations/startsite_news/spalte_4_oben/wikipedia/pomnik-wikipedii/mihran-hakobyan/index.html
- ↑ «Արցախում նշել են 1990 թվականի հունվարի 2-ին զոհված քանդակագործ Արմեն Հակոբյանի 70-ամյակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Կոլլեգիում Պոլոնիկում, Միհրան Հակոբյան
- ↑ «Վիքիպեդիա»-ի հուշարձան է կանգնեցվելու. քանդակագործը Միհրան Հակոբյանն է
- ↑ «Անձրևանոց», Միհրան Հակոբյան
- ↑ «Ճանապարհ», Միհրան Հակոբյան
- ↑ «Թիթեռ», Միհրան Հակոբյան