Միխայիլ Օվչիննիկով
Միխայիլ Օվչիննիկով | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 27, 1913 |
| Ծննդավայր | Պարիժ, Նագայբակսկի շրջան, Չելյաբինսկի մարզ[1] |
| Վախճանվել է | 1989 կամ 1987 |
| Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1959)[1] |
| Պարգևներ | |
| Միխայիլ Օվչիննիկով Վիքիդարանում | |
Միխայիլ Ֆեոդորովիչ Օվչիննիկով (դեկտեմբերի 27, 1913, Պարիժ, Նագայբակսկի շրջան, Չելյաբինսկի մարզ[1] - 1989 կամ 1987), ռուս արձակագիր, լրագրող, դրամատուրգ, կինոսցենարիստ, ՀՀ Գրողների միության անդամ 1942 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Օվչիննիկովը ծնվել է Մերձուրալյան Սուխտելի կազակական ստանիցայում։ Փոքր հասակում զրկվել է ծնողներից։ Մեծացել է Կոնգուրսկի աշխատանքային կոմունայում։ Աշխատել է որպես փականագործ, կինոմեխանիկ։ 1937 թվականից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրվել են նրա «Վաղը», «Շրջադարձ» (1956), «Փարիզի աղջամուղջում» (1965), 1950 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Խիզախում» դրամաները։
Հայֆիլմը նրա սցենարներով նկարահանել է «Ակն ընդ ական» (1941), «Ինչու է աղմկում գետը» (1958), «Տասներկու արբանյակներ» (1960), «Դժվար անցում» (1962), «Կրակոց սահմանի վրա» (1972) կինոնկարները։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Հանդիպում հերոսի հետ» (1940), «Իմ բարեկամներն ու ծանոթները» (1948), «Պատահական հանդիպումներ» (1959), «Դժվար անցում» (1962), «Հատուկ առաքելություն» (1979) գրքերը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեսների ժողովածու (գիրք երկրորդ), 1951 թ
- Պիեսների ժողովածու, 1952 թ
- Պիեսների ժողովածու, 1955 թ
- Խիղճը (պիես մեկ գործողությամբ), Ե., Հայպետուսմանկհրատ, 1956, 32 էջ։
- Նվիրական երգ (պիես մեկ գործողությամբ, երկու պատկերով), Ե., Հայպետհրատ, 1958, 27 էջ։ Թարգմ.՝ Արտաշես Բաբայան։
- Աղմկում է Արաքսը (ակնարկներ սահմանապահների մասին), Ե., Հայաստան, 1968, 95 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոտանի դեմ։ «Գրական թերթ», 1948, № 1:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 576.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 576)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Օվչիննիկով» հոդվածին։ |
| ||||||