Մելս Հակոբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Մելս Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 10, 1950 (76 տարեկան) |
| Ծննդավայր | Կաթնաղբյուր, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ՀԱՊՀ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Մելս Ավետիսի Հակոբյան (մարտի 10, 1950, Կաթնաղբյուր, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը `էներգետիկայի բնագավառում մասնագիտությամբ։
- 1972 - 1985 թվականներին աշխատել է «Հայէներգո» համակարգում։
- 1985 - 1992 թվականներին եղել է «Հայէներգոյի» գլխավոր դիսպետչեր։
- 1992 - 1993 թվականներին եղել է ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարի առաջին տեղակալ։
- 1993 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին եղել Հայաստանի էներգետիկայի և վառելիքի նախարար։
- 1993 - 1996 թվականներին եղել է «Հայէներգոյի» գլխավոր տնօրեն։
- 1996 թվականին նշանակվել է Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների տնօրեն։
- Միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրեն։
- 1995 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 101 ընտրատարածքից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.