close
Jump to content

Մայիս Կարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Մայիս Գրիգորի Կարագյոզյան
Image
Ծնվել էմայիսի 10, 1931(1931-05-10)[1]
ԾննդավայրԳումիստա, Սուխումի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 1999(1999-03-10)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)
ՔաղաքացիությունImage ԽՍՀՄ և Image Հայաստան
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Համազգային թատրոն
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Մայիս Գրիգորի Կարագյոզյան (մայիսի 10, 1931(1931-05-10)[1], Գումիստա, Սուխումի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 1999(1999-03-10)[1], Երևան, Հայաստան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հայ դերասան, կատակերգու։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիս Կարագյոզյանը ծնվել է Վրաստանի Սուխումի շրջանի Գումիստա գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953-1980 թվականներին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, 1980-1992 թվականներին` Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1992-1999 թվականներին` Երևանի Համազգային թատրոններում` որպես դերասան[2][3][4]։

Կարագյոզյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Նվագախմբի տղաները», «Շրթներկ համար 4»-ը, «Ձախորդ Փանոսը» և այլն։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում և հեռուստաթատրոններում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՖիլմըԹվականըԴերըՆշումներ
«Նվագախմբի տղաները»1960Դինջ
«Մսյո Ժակը և ուրիշները»1964Սարգիս էֆենդիԵրգիծական եռամաս ժողովածուի երկրորդ՝ «Կեղծ լրտեսը» մասում
«Շրթներկ համար 4»1964Պողոսյան (հարբած հյուր)
«Մեր քաղաքի մարդիկ»1966ԱվդոԵռամաս ժողովածուի առաջին՝ «Ավդոյի մեքենան» մասում (ֆիլմի ժապավենը լավ չի պահպանվել)
«Ձախորդ Փանոսը»1969Փանոս
«Կամոյի վերջին սխրանքը»1973Կատարել է դրվագային դեր
«Մհերի արձակուրդային արկածները»1973
«Քաոս»1973Կատարել է դրվագային դեր
«Երկունք»1976Երզնկյան
«Կտոր մը երկինք»1980պարոն ՔարասերյանԴրվագային դեր
«Բումերանգ» երգիծական ժողովածու1983 - 1985Մասնակցել է ժողովածուի թողարկումներից վեցին
«Հարսնացուն Ջերմուկից»1997

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀեղինակՍտեղծագործությունԴեր
Գ. Տեր-Գրիգորյան«Իմ սիրելի Ժորժ»Գևորգ
«Ես, իմ հարսնացուն և...»Միլիցիոներ
Ուիլյամ Շեքսպիր«Ոչնչից մեծ աղմուկ»Բենեդիկտ
«Կամակոր կնոջ սանձահարումը»Տրանիո
Ի. Կալման«Մոնմարտրի մանուշակը»Ֆրանսկետ
Դեմետրիուս Պսաֆաս«Պահանջվում է ստախոս»Ֆերեկիս
Ալեքսանդր Շիրվանզադե«Մորգանի խնամին»Մինթոև
Վիլյամ Սարոյան«Մի գավաթ բարություն»Քահանա
Բ. Բրեխտ«Երեքգրոշանոց օպերա»Ջոնաթան
Մ.Բուլգակով«Մոլիերի կյանքը»Կարդինալ Շառոն
«Դոն Կիխոտ»Դոն Կիխոտ
Նաիրի Զարյան«Հացավան»Ղուկաս
Գիլերմե Ֆիգերեյդո«Եզոպոս»Եզոպոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 http://am.hayazg.info/index.php?curid=9214
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Zarkfoundation - Մայիս Կարագյոզյան».
  4. «Маис Карагезян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]