Մայա Պլիսեցկայա
| Մայա Պլիսեցկայա ռուս.՝ Майя Михайловна Плисецкая | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 20, 1925[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Մահացել է | մայիսի 2, 2015[2][4][5][…] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, դերասանուհի, բալետմայստեր, բալետի ուսուցիչ և հիշատակագիր |
| Ամուսին | Māris Liepa? և Ռոդիոն Շչեդրին |
| Ծնողներ | հայր՝ Միխայիլ Պլիսնեցկի, մայր՝ Ռախիլ Մեսերեր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Մայա Միխայլովնա Պլիսեցկայա (ռուս.՝ Майя Михайловна Плисецкая, նոյեմբերի 20, 1925[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մայիսի 2, 2015[2][4][5][…], Մյունխեն, Գերմանիա), բալետի ռուս պարուհի և խորեոգրաֆ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1959)։
Ստեղծագործական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թ. ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը, ընդունվել է Մեծ թատրոն։ Առաջին գլխավոր դերապարը Մաշան էր (1944, Չայկովսկու «Շելկունչիկ»)։ Պլիսեցկայայի պարն առանձնանում է բարձրարվեստ պլաստիկայով («Մեռնող կարապը», երաժշտ.՝ Սեն-Սանսի և այլն)։ Նա նորովի է մեկնաբանել Չայկովսկու, Գլազունովի, Բիզեի երաժշտությունը։ Պլիսեցկայայի անհատականությանը մոտ են և՛ քնարական, և՛ հերոսական դերապարերը՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Պղնձե լեռան տիրուհի (Պրոկոֆևի «Քարե ծաղիկ»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարմեն («Կարմեն-սյուիտ», երաժշտությունը՝ Բիզե-Շչեդրինի)։ 1972 թ-ին Ն. Ի. Ռիժենկոյի և Վ. Վ. Սմիռնով-Գոլովանովի հետ բեմադրել է «Աննա Կարենինա» (ըստ Լև Տոլստոյի) բալետը։ Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր։ 1957-ին Երևանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1958 թ. ամուսնացել է ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրինի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Плисецкая Майя Михайловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ https://ritarikunnat.fi/ritarikunnat/palkitut/ulkomaalaiset-pro-finlandia-mitalin-saajat-1944-2016/
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en

| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Պլիսեցկայա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Պլիսեցկայա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 331)։ |
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 2 մահեր
- 2015 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պարուհիներ
- Խորհրդային բալետի արտիստներ
- Ռուս դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Խորհրդային խորեոգրաֆներ
- Ռուս բալերինաներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուս հուշավիպագիրներ