Ղևոնդ Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ղևոնդ Հակոբյան | |
|---|---|
| նոյեմբերի 26, 1908[1][2] - հուլիսի 27, 1986 (77 տարեկան) | |
| Ծննդավայր | Ղշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Lukyanivske Military Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | ինժեներական զորքեր[1] |
| Կոչում | գեներալ-մայոր[1][2] |
| Մարտեր/ պատերազմներ | Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսի միացումը ԽՍՀՄ-ին[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
| Կրթություն | Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա (1937)[1] |
| Պարգևներ | |
Ղևոնդ Ավագի Հակոբյան (նոյեմբերի 26, 1908[1][2], Ղշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1986, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1958)։
Ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1937)։ 1939-1940 թվականներին (որպես ավիագնդի հատուկ սարքավորումների ինժեներ) մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը և Ֆինլանդիայի դեմ պատերազմին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ՝ Հարավային ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբում հատուկ ծառայության ինժեներ-հրահանգիչ, 1943 թվականից՝ 4-րդ օդային բանակի գլխավոր ինժեների տեղակալ, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Թամանի, Կուբանի, Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրմանը, Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում մղված մարտերին։ 1945-1947 թվականներին ծառայել է Գերմանիայի խորհրդային զորախմբում, 1947-1950 թվականներին՝ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբում, 1951-1963 թվականներին եղել է Կիևի ինժեներաավիացիոն բարձրագույն ռազմական ուսումնարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետի պետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ Հակոբյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ Հակոբյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 74)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Հուլիսի 27 մահեր
- 1986 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Կիև քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ինժեներատեխնիկական ծառայության հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ