close
Jump to content

Ձմեռային օլիմպիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Օլիմպիական օղակներ

Ձմեռային օլիմպիական խաղեր, խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ։ Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ։ 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ։

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։ Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկները կիրառվեցին 1908 թվականին՝ երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները։ 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»։ 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ՝ «Հյուսիսային Խաղեր»։ Մրցակցությունից խոսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից։ Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»։ Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերով։

Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Image
ԱՄՆ-ի բոբսլեյի թիմը Թուրինի Ձմեռային Օլիմպիակն խաղերին
Image
Ֆինլանդիա - Ռուսաստան հոքեյի թիմերի հանդիպումը Թուրինի խաղերին
Image
ԱՄՆ գեղասահողներ Քեյդի Դենին և Ջերեմի Բարեթը Վանկուվերում
Image
Ջոնի Սփիլայն, Թոդ Լոդվիք (ԱՄՆ) Դահուկային մրցավազք
Image
Ռոբի Դիքսոն (Կանադա), Լեռնադահուկային մրցում
Մարզաձև Պատկեր Կարգապահություն Միջոցառման սկիզբը
Դահուկասահք
Image
Լեռնադահուկային սպորտ 1936
Image
Դահուկային մրցավազք 1924
Image
Թռիչք թտրամպլինից 1924
Image
Դահուկային երկրամարտ 1924
Image
Դահուկապար (Ֆրիսթայլ) 1992
Image
Սնոուբորդինգ 1998
Բիաթլոն
Image
Բիաթլոն 1960
Չմուշկային սպորտ
Image
Գեղասահք 1908/1924
Image
Չմուշկավազք 1924
Image
Շորթ թրեկ 1992
Բոբսլեյ
Image
Բոբսլեյ 1924
Image
Սկելետոն 1928/48/2002
Սահնակային սպորտ
Image
Սահնակային սպորտ 1964
Տափօղակով հոկեյ
Image
Տափօղակով հոկեյ 1920/1924
Կյոռլինգ
Image
Կյոռլինգ 1924/1998

Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակից երկրներ Մարզիկներ Մարզաձը Կարգապահություն
I 1924 Image Շամոնի, Ֆրանսիա 16 280 4 14
II 1928 Image Սանկտ Մորից, Շվեյցարիա 25 464 4 14
III 1932 Image Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 17 252 4 14
IV 1936 Image Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա . 28 646 4 17
-- 1940 Image Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա
-- 1944 Image Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա
V 1948 Image Սանկտ Մորից, Շվեյցարիա 28 669 4 22
VI 1952 Image Օսլո, Նորվեգիա 30 694 4 22
VII 1956 Image Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա 32 821 4 24
VIII 1960 Image Սքվո-Վելլի, ԱՄՆ 30 665 4 27
IX 1964 Image Ինսբրուգ, Ավստրիա 36 1091 6 34
X 1968 Image Գրենոբլ, Ֆրանսիա 37 1158 6 35
XI 1972 Image Սապպորո, Ճապոնիա 35 1006 6 35
XII 1976 Image Ինսբրուգ, Ավստրիա 37 1123 6 37
XIII 1980 Image Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 37 1072 6 38
XIV 1984 Image Սարաևո, Հարավսլավիա 49 1272 6 39
XV 1988 Image Կալգարի, Կանադա 57 1423 6 46
XVI 1992 Image Ալբերվիլ, Ֆրանսիա 64 1801 6 57
XVII 1994 Image Լիլլեհամմեր, Նորվեգիա 67 1739 6 61
XVIII 1998 Image Նագանո, Ճապոնիա 72 2302 7 68
XIX 2002 Image Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ 77 2399 7 78
XX 2006 Image Թուրին, Իտալիա 80 2508 7 84
XXI 2010 Image Վանկուվեր, Կանադա 82 2766 7 86
XXII 2014 Image Սոչի, Ռուսաստանի Դաշնություն
XXI 2018 Image Պչենչհան, Կորեայի Հանրապետություն

___

Image
Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակացույցն՝ ըստ երկրների
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր» հոդվածին։