Հակոբ Հմայակի Հակոբյան
Այս հոդվածը 1917-ին ծնված բանաստեղծի ու թարգմանչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Հմայակի Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 13, 1917 |
| Ծննդավայր | Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | սեպտեմբերի 1, 1985 (68 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1940) |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Հակոբ Հմայակի Հակոբյան Վիքիդարանում | |
Հակոբ Հմայակի Հակոբյան (օգոստոսի 13, 1917, Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գյոթեագիտական վայմարյան ընկերության անդամ (1978), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ոսկեվազ (այժմ՝ Արագածոտնի մարզ) գյուղում։ 1940 թվականին ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտի գերմաներեն բաժինը։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-1946 թվականներին եվրոպական գրականություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1954-1960 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀԽՍՀ Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1962-1968 թվականներին տեսուչ է եղել ՀԽՍՀ լուսավորության մինիստրությունում։ 1969-1985 թվականներին խմբագիր է եղել ՀՍՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր հրատարակչական-խմբագրական խորհրդում։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Ոսկեվազ գյուղում[1]։
Երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջօրե (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 68 էջ։
Թարգմանություններ (գերմաներենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գերմանական նորավեպեր (XIX դար).- Երևան։ ԵՊՀ հրատ, 1984.- 471 էջ.- (Ուսանողի գրադարան)։
- Գյոթե Յոհան Վոլֆգանգ։ Իմ կյանքից։ Բանաստեղծություն և ճշմարտություն.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1985.- 832 էջ։
- Գյոթե Յոհան Վոլֆգանգ։ Տորքվատո Տասսո։ Դրամա.- Երևան։ Սովետական գրող, 1981.- 182 էջ։
- Էքերման։ Զրույցներ Գյոթեի հետ։ Նրա կյանքի վերջին տարիներին 1823-1832.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1975.- 753 էջ.- (Գրական հուշարձաններ)։
- Լեսսինգ Գոտհոլդ Էֆրաիմ։ Դրամաներ.- Երևան։ Հայաստան, 1970.- 494 էջ։
- Շիլլեր Յոհան։ Պատմական դրամաներ.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1982.- 848 էջ.- (Ուսանողի գրադարան)։
- Շիլլեր Յոհան։ Վալլենշտայն։ Դրամատիկական պոեմ.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977.- 449 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 269-270.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հմայակի Հակոբյան» հոդվածին։ |
| ||||||
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Ոսկեվազ (Արագածոտնի մարզ) գյուղում ծնվածներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Գերմաներենից հայերեն թարգմանիչներ
- Հայ թարգմանիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ