Կունենե (գետ)
| Կունենե | |
|---|---|
Կունենե գետ | |
| Բնութագիր | |
| Երկարություն | 1207 |
| Ավազանի մակերես | 109 832 կմ² |
| Ջրի ծախս | 174 |
| Ջրահոսք | |
| Ակունք | Բիե |
| Գետաբերանի տեղակայում | Ատլանտյան օվկիանոս |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Ջրահավաք | Cunene basin? |
| Գետը Վիքիպահեստում | |
Կունենե (պորտ.՝ Cunene), գետ Հարավ-արևմտյան Աֆրիկայում։ Գետը սկիզբ է առնում Անգոլայում։ Միջին և ստորին հոսանքներում այն իրենից ներկայացնում է Անգոլայի և Նամիբիայի սահման և թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Գետերի շարքում այս գետը Օրանժի հետ միակ գետն է որը կարողանում է հոսել չոր Նամիբ անապատի միջով։ Գետի երկարությունը 1207 կմ, իսկ ավազանի մակերեսը 109 832 կմ քառ․։ Գետի ջրի ծախսը կազմում է 174 մ խոր․/վ։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունենեն սկիզբ է առնում Անգոլայի կենտրոնից՝ Բիե սարահարթից։ Այն գտնվում է Ուամբո քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք և սահմանային տարածքով հոսում է դեպի հարավ։
Գետի հոսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատալիի մոտ գետը լքում բարձրադիր տեղանքը և 13 մետրից ցած է թափվում հայտնվելով Կալահարի անապատի հյուսիսային մասում և անձրևային եղանակներին սնուցում է անապատ ավազը։ Այստեղ կառուցած ջրային էլեկտրակայանը գետի մակարդակը բարձրացնում է 8 մետրով,իսկ գետի թափվելը 21 մետրից օգնում է էլեկտրաէներգիա ունենալու հարցում։ Օլուշանջիի մոտ գետը միանգամից թեքվում է դեպի արևմուտք և իր հոսքը ավարտում է Ռուական ջրվեժով,124 մետր բարձրությամբ։ Այստեղ այն նույնպես օգտագործվում է էներգիա ստանալու համար։ Այս կետից սկսած գետը ձևավորում է սահման Անգոլայի և Նամիբիայի միջև։ 80 կիլոմետր արևմուտք գետը սկսում է հոսել խոր ճեղքվածքներով, որոնք ստեղծում են լեռնային թմբեր։ Դրանք հասնում են 2200 մետր բարձրության։ Այս հատվածում գետը ձևավորում է Եպուպա ջրվեժը, որը ունի 30 մետր բարձրություն։ Դուրս գալով ճեղքվածքներից գետը սկսում է հոսել Նամիբ անապատով, որտեղ սկսում է հոսքը քչանալ։ Իսկ վերջում գետը թափվում է Ատլանտյան օվկիանոս՝ 30 կմ լայնությամբ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունենե (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||