close
Jump to content

Կորեական թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Կորեական թերակղզի
한반도 (ko)
Image
37°53′02″N 127°13′08″E / 37.884°N 127.219°E / 37.884; 127.219
Տեղագրություն Ասիա
Ողողող ջրեր Ճապոնական ծով, Կորեական նեղուց, Դեղին ծով
Ընդհանուր մակերեսը 220․8 հազար կմ²
Երկիր Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Հարավային Կորեա Հարավային Կորեա
Վարչատարածքային բաժանում Արևելյան Ասիա
Բնակչություն (2012) 74․461․933 մարդ
Image
Կորեական թերակղզու գիշերային տեսքը տիեզերքից։ Լույսերի առատությունն անմիջականորեն ցուցադրում է տնտեսական զարգացածությունը։
Կորեական թերակղզի (Հարավային Կորեա)
Կորեական թերակղզի (Հարավային Կորեա)
Image
Կորեական թերակղզի (Հյուսիսային Կորեա)
Կորեական թերակղզի (Հյուսիսային Կորեա)
Image
Կորեական թերակղզի (Ասիա)
Կորեական թերակղզի (Ասիա)
Image
Image Վիքիպահեստում

Կորեական թերակղզի (կորեերեն՝ 한반도), գտնվում է Արևելյան Ասիայում` Ճապոնական և Դեղին ծովերի արանքում։ Թերակղզու մակերեսը շուրջ 220,8 հազ. կմ² է։

Կորեական թերակղզու գրեթե ամբողջ հիմքը, բացի նրա հարավային վերջավորությունից, կազմում է Չինական պլատֆորմի մի հատվածը, որի ելուստները որոշ վայրերում դուրս են գալիս մակերևույթ։

Թերակղզու մեծ մասը գրավում են հին լեռները։ Դեղին ծովի ափերի մոտ տարածվում է բլրոտ հարթավայրը։ Արևմտյան և հարավային ափերը խիստ կտրատված են. ցամաքի իջնելու հետևանքով այստեղ գոյացել են բազմաթիվ մանր կղզիներ։

Կորեական թերակղզին, առանձնապես նրա հյուսիսային մասը, հարուստ է օգտակար հանածոներով` քարածխով, երկաթի, գունավոր մետաղների, վոլֆրամի հանքաքարերով, ինչպես նաև ոսկով և գրաֆիտով։

Կլիման թերակղզու մեծ մասում բարեխառն է։ Ձմեռային մուսսոնը Եվրասիա մայրցամաքից բերում է ցուրտ ու չոր օդ, և ձմռանը ուժեղ սառնամանիքներ են լինում։ Ամառը շոգ ու անձրևային է։ Տեղումների տարեկան քանակը գրեթե ամենուրեք 1000 մմ-ից ավելի է։ Ոչ վաղ անցյալում հարթավայրերում աճում էին լայնատերև (կաղնու, թխկու) անտառներ, այժմ դրանք համարյա ոչնչացված են։ Լեռներում անտառները ավելի շատ են պահպանվել։ Թերակղզու միայն հարավում է կլիման մերձարևադարձային, և այստեղ աճում են մշտադալար կաղնիներ ու կամելիաներ, ինչպես նաև շագանակենիներ։

Կորեական թերակղզին բավականին խիտ է բնակեցված։ Թերակղզում է տարածվում Կորեայի Հանրապետությունը և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մեծ մասը։

ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեական թերակղզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 655 Image