close
Jump to content

Կլեպետան և Մալենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեպետան և Մալենա
Image
առանձնյակ, զույգ, կենդանիների զույգ Խմբագրել Wikidata
Indi­vi­dual of taxonարագիլներ Խմբագրել Wikidata
ԵրկիրԽորվաթիա Խմբագրել Wikidata
Բնութագրվում էզուգավորում Խմբագրել Wikidata
Կազմված էԿլեպետան, Մալենա Խմբագրել Wikidata

Կլեպետան և Մալենա, սպիտակ արագիլների զույգ (լատիներեն՝ Ciconia ciconia), որոնք Խորվաթիայում հայտնի են դարձել իրենց ռոմանտիկ արկածներով։ 2001-2021 թվականներին Կլեպետանը ամեն գարուն Հարավային Աֆրիկայից չվել է Խորվաթիայի Բրոդսկի Վարոշ քաղաք՝ Մալենայի հետ զուգավորվելու համար, որը չէր կարողանում թռչել հրազենային վնասվածքի պատճառով։ 2021 թվականի հուլիսի 7-ին Մալենան սատկել է ծերության և բնական պատճառներով՝ կենդանի թողնելով Կլեպետանին[1]։

Խորվաթիան սպիտակ արագիլների համար բնադրման հայտնի վայր է, երկրում բնակվում է մոտ 1500 բնադրող զույգ, որոշ գյուղերում արագիլների թիվն ավելի շատ է, քան մարդկանց թիվը[2]։ Խորվաթ դռնապան Ստյեպան Վոկիչը Մալենային գտել է 1993 թվականին ձկնորսության ժամանակ. նրան որսորդները վիրավորել էին, և նա չէր կարողանում թռչել։ Վոկիչը փրկել է Մալենային և դարձել նրա խնամակալը։ 2001 թվականից մի արու արագիլ, որին Վոկիչը անվանել է Կլեպետան, սկսել է այցելել Մալենային։ Կլեպետանը ամեն գարուն վերադարցել է Մալենայի հետ զուգավորվելու համար։ Ռադիոհետևման խմբի միջոցով պարզվել է, որ յուրաքանչյուր տարի Կլեպետանը 13000 կմ է կտրել՝ մեկամսյա ճանապարհորդություն Հարավային Աֆրիկայից դեպի Խորվաթիա՝ Մալենային հանդիպելու համար[3][2]։ Վոկիչը հոգ է տարել նրանց ճտերի մասին, քանի որ Մալենան չէր կարողանում որս անել, նրանց համար բույն է կառուցել, ապաստան տվել և կերակրել[2][4]։ 2017 թվականին Կլեպետանը վերադարձել է՝ Մալենայի բնում գտնելով մեկ այլ թռչուն և նոր դրված ձու։ Կլեպետանը արուին վռնդել է և ջարդել մրցակցի ձուն[5]։ Զույգն ընդհանուր առմամբ ունեցել է 66 ճուտ[6][7]։

2019 թվականի մարտին Բրոդսկի Վարոշում անսովոր շուտ հայտնվել է մի թռչուն, որը, հնարավոր է, Կլեպետան էր։ Նա ապրիլին հեռացել է և ամռան մնացած մասը չի վերադարձել։ Չնայած լուրերում ասվել է, որ Կլեպետանը սատկել է 2019 թվականի օգոստոսին, պարզվել է, որ դա ուրիշ արագիլ էր։ Կլեպետանը կրկին վերադարձել է Մալենայի մոտ 2020 թվականի ապրիլին՝ չնայած նրա մահվան մասին լուրերին[8]։ Կլեպետանը վերջին անգամ հայտնվել է 2021 թվականի ապրիլին[9]։

Մալենայի մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 7-ին Մալենան սատկել է ծերությունից։ Նրա մահվան մասին հայտարարել է Ստյեպան Վոկիչը։ Մահվան պահին նրան 28 տարի խնամում էր Վոկիչը[1]։ Մահվան պահին նրան ուղեկցում էր Կլեպետանը։ Վոկիչն ասել է, որ հույս ունի, որ Կլեպետանը կվերադառնա իր տուն 2022 թվականին՝ չնայած իր ընկերուհու մահվանը[10]։

2024 թվականի դրությամբ Կլեպետանը, որը, ենթադրաբար, 35 տարեկան կլիներ, դեռևս կենդանի է և ունի մեկ այլ զուգընկեր՝ Մլադան, որից նա ունեցել է այլ սերունդներ[11][12]։ Կլեպետանը միշտ այցելում է Մալենայի գերեզմանը՝ Վոկիչի խնձորենու տակ, ինչը անսովոր կենդանական վարքագիծ է[11][12]։

2017 թվականի վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որը պատմում էր արագիլների և Վոկիչի մասին[13]: Խորվաթիայի զբոսաշրջության խորհուրդը ստեղծել է Կլեպետանի և Մալենայի վերաբերյալ անիմացիոն տեսանյութ՝ Խորվաթիան գովազդելու համար[14]: Արագիլների զույգը դարձել է տեսանյութի թեմա, որը հանգեցրել է Լիբանանում չվող թռչունների պաշտպանության միջոցառումների ընդունմանը[15]: Զույգը նկարագրվել է որպես «Խորվաթիայի ամենաանսովոր սիրային պատմություն»[16]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Lepan, Franjo; Osojnik, Paula; Mahmutović, Višnja Kragić (2021-07-07). «Uginula je roda Malena, shrvani vlasnik: 'Ostajemo Klepo i ja'». www.24sata.hr (խորվաթերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  2. 1 2 3 Avakian, Talia (2018 թ․ ապրիլի 23). «This Stork Flies Over 8,000 Miles Every Spring to Visit His True Love». Travel + Leisure (անգլերեն). Վերցված է 2019-12-30-ին.
  3. «Meet Klepetan: The Stork Who Flies 8000 Miles From South Africa to Croatia Each Year to Visit His Love». www.mentalfloss.com (անգլերեն). 2019-08-26. Վերցված է 2019-12-30-ին.
  4. «The man who adopted a stork». BBC News (անգլերեն). Վերցված է 2019-12-30-ին.
  5. «TAKO VAM JE TO U BRAKU / Vratio se Klepetan, ovog puta Malena je bila sama pa je sve prošlo bez nasilja u gnijezdu». 100posto (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-12-27-ին. Վերցված է 2019-12-27-ին.
  6. «Stork Which Returned To Malena Might Not Be Klepetan». www.total-croatia-news.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-05-ին. Վերցված է 2020-01-02-ին.
  7. «Klepetan Returns to Malena for the Last Time Before Passing Away». Total Croatia News (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-04-ին. Վերցված է 2019-12-27-ին.
  8. «Svi su mislili da je uginuo, ali Klepetan se ipak vratio Malenoj». www.index.hr (խորվաթերեն). Վերցված է 2020-06-04-ին.
  9. «Klepetan se 19. put vratio Malenoj». N1. 2021 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Uginula roda Malena, Klepetan ostao bez ljubavi svog života». N1. 2021 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. 1 2 croatiaweek (2024-04-01). «Croatia's famous lovebird Klepetan finds a new companion». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2025-01-04-ին.
  12. 1 2 «Rode Malene više nema, nova Klepetanova cura već je snijela prvo jaje: 'Zovemo je Mlada'». www.24sata.hr (խորվաթերեն). 2024-04-01. Վերցված է 2025-01-04-ին.
  13. «Stjepan & Malena - The Old Man and the Stork». www.autentic-distribution.com. Վերցված է 2019-12-30-ին.
  14. «Stork in the middle with you: the story of Klepetan and Malena». Time Out Croatia (անգլերեն). Վերցված է 2019-12-30-ին.
  15. Sinke (2017-05-18). «Watch a Touching Message from Croatia». Croatia Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-12-30-ին.
  16. «Klepetan and Malena – Croatia's most Unusual Love Story». Total Croatia News (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-04-ին. Վերցված է 2019-12-27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]