Կարո Հալաբյան
| Կարո Հալաբյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 14 (26), 1897[1] |
| Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | հունվարի 5, 1959[1] (61 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2][1] |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Ներսիսյան դպրոց (1917)[1] և Վխուտեմաս (1929)[1] |
| Աշխատավայր | ՀԱՊՀ |
| Ուշագրավ աշխատանքներ | Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես |
| Պարգևներ | |
| Անդամություն | ՎՕՊՐԱ[1], ԽՍՀՄ ճարտարապետների միություն[1], ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա[1] և Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ[1] |
| Կարո Հալաբյան Վիքիդարանում | |
Կարո Սիմոնի Հալաբյան (հուլիսի 14 (26), 1897[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 5, 1959[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Հալաբյանի պատվին անվանակոչվել են փողոցներ Մոսկվայում (Հալաբյան փողոց) և Երևանում (Հալաբյան փողոց)։ 2020 թվականի աշնանը Մոսկվայի Արբատեց պուրակում գտնվող Հալաբյան փողոցում տեղադրվել, իսկ 2021 թվականի ապրիլի 27-ին հանդիսավոր բացվել է Կարո Հալաբյանի հուշարձան[3] (քանդակագործ՝ Գեորգի Ֆրանգուլյան[4], ճարտարապետներ՝ Աշոտ Թաթևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան և Կարինա Դանիելյան)[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր բանակի (այժմ Ռուսական բանակի) թատրոնի շենքը Մոսկվայում
- Հուշատախտակ Մոսկվայի Նովինսկի Բուլվար փողոցում գտնվող շենքերից մեկի վրա, որտեղ 1954-1959 թթ. ապրել է Կարո Հալաբյանը
- Հուշարձան Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Կարո Հալաբյանի ծննդյան 100-ամյակի առթիվ
- Կարո Հալաբյանի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչե գերեզմանատանը
- Կարո Հալաբյանին նվիրված հուշատախտակ Երևանի համանուն փողոցի սկզբնամասում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Union List of Artist Names — 2009.
- ↑ «На Соколе скоро откроется памятник Алабяну, несмотря на протесты москвичей». газета «Наш Север». 2020 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020-10-16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Скульптуры, а не памятники: Георгий Франгулян о московском монументализме». РБК. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ https://hy.armradio.am/2021/04/28/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8-%D5%B0%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8/?
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Հալաբյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Հալաբյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։ |
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Գանձակ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1959 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ճարտարապետներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Էթնիկ հայ ճարտարապետներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային ճարտարապետներ
- Հայ ճարտարապետներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
