Կապիտոլիում (անգլ.՝ United States Capitol), ԱՄՆ կոնգրեսի նիստերի գումարման շենքը մայրաքաղաք Վաշինգտոնում։ Կառուցվել է 1793-1865 թվականներին, կլասիցիզմի ոճով (ճարտարապետներ՝ Ու. Թորնթոն, Բ. Լաթրոբ, Թ. Ուոլթեր)։ Վաշինգտոնի և Լինքոլնի հուշարձանների հետ միանում է 1800 մետրանոց ազգային պուրակով։ Կառավարական կենտրոնից դեպի արևելք գտնվում է Կոնգրեսի գրադարանը և ԱՄՆ Գերագույն դատարանի նստավայրը (մինչև 1935 թվականը Գերագույն դատարանի նիստերն անց էին կացվում հենց Կապիտոլիումի մեջ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 264)։