Խոշաբ (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոշաբ (այլ կիրառումներ)
| Խոշաբ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | մոտ 113 կմ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Ակունիք |
| Գետաբերանի տեղակայում | Վանա լիճ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Վանի մարզ |
| Աշխարհագրական տեղադրություն | Հայոց Ձորի դաշտ |
Խոշաբ (ստորին հոսանքում կոչվում է նաև Անգղ[1]), գետ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ավազանում։ Երկարությունը մոտ 113 կմ է։ Սկիզբ է առնում Աղբակի լեռնաշղթայի Ակունիք գագաթի արևմտյան լանջից, մոտ 2940 մ բարձրությունից, հոսում դեպի հյուսիս, ապա՝ արևմուտք և թափվում Վանա լիճը։ Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ մայիսին։ Խոշաբի վրա կա ուրարտական ժամանակաշրջանում կառուցված ջրանցույց (Շամիրամի առու)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոշաբ (գետ)» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 72)։ |