close
Jump to content

Խաղողահատիկի վիրահատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղողահատիկի վիրահատություն
Համացանցային մեմ Խմբագրել Wikidata
Image
Հիվանդանոցային սենյակի մասշտաբային մոդել՝ da Vinci վիրաբուժական համակարգով, որտեղ խաղողահատիկի վիրահատություն է կատարվում Խմբագրել Wikidata
համացանցային մեմ Խմբագրել Wikidata
Ստեղծում2018 Խմբագրել Wikidata

Խաղողահատիկի վիրահատություն անվանումը վերաբերում է խաղողի օգտագործմանը որպես վարժական մոդել վիրաբուժական սիմուլյացիաներում։ Ռոբոտային da Vinci վիրաբուժական համակարգի տեսանյութը, որտեղ կտրում և կարում են խաղողահատիկի կեղևը՝ «նրանք վիրահատեցին խաղողը» (անգլ.՝ «they did surgery on a grape») ենթագրով 2018 թվականին դարձել էր համացանցային մեմ։

Բժշկական կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողահատիկներն օգտագործվել են որպես մատչելի վարժական մոդելներ վիրաբուժական սիմուլյացիաներում, մասնավորապես միկրովիրաբուժության և օֆթալմոլոգիայի ոլորտներում[1][2][3]: Օֆթալմոլոգիայում խաղողահատիկները ծառայում են որպես առավել էժան և հասանելի այլընտրանք ֆիզիկական այնպիսի մոդելներին, ինչպիսիք են կենդանիների աչքերը, աչքերի արհեստական մոդելները կամ օրգանների բանկերից կամ դոնորներից ստացվող մարդու աչքերը[4][5]:

Խաղողահատիկի առաձգական կեղևը մեխանիկական լարվածության առումով նման է մարդու աչքի ակնաբյուրեղի պատյանին և ճանաչվել է որպես հնարավոր օգտակար մոդել կորագծային կապսուլառեքսիսի շարունակական վարժանքների համար[6]: Այնուամենայնիվ, խաղողահատիկները չեն կարող լիովին վերարտադրել այս վիրահատական միջամտության ամբողջ բարդությունը, քանի որ չունեն աչքի առաջային խցիկին նմանակող որևէ կառուցվածք[5]:

Ռոբոտային վիրաբուժության որոշ համակարգեր օգտագործել են խաղողահատիկները որպես վարժական մոդելներ՝ ցույց տալու համար համակարգի ճշգրտության հնարավորությունները՝ կատարելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են աչքի բարակ թաղանթի շերտազատումը և դրա ամբողջականության հետագա վերականգնումը[1][7][8][9]։

Համացանցային մեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Da Vinci վիրաբուժական համակարգի՝ խաղողահատիկի կեղևը մաքրող կադրերն ու պատկերները 2018 թվականի նոյեմբերին դարձել են համացանցային մեմի մաս[10]: Խաղողահատիկի վիրահատության սկզբնական կադրերը հրապարակվել են YouTube-ում 2010 թվականին, իսկ խաղողի կեղևը կարելու մեկ այլ տեսանյութ տեղադրվել է նույն տեղում 2014 թվականին[10][8]:

Cheddar TV-ն 2017 թվականի հուլիսի 7-ին տեղադրել է տեսանյութ՝ ցույց տալով 2010 թվականի կադրերը՝ էկրանի վրա «նրանք վիրահատեցին խաղողը» (անգլ.՝ «they did surgery on a grape») ենթագրով: Սրա էկրանապատկերը Instagram-ում տեղադրել է simpledorito մեմային հաշիվը՝ ենթագիրը կրկնելով գրառման նկարագրության մեջ[10][7]: Արտահայտությունն ու պատկերները դարձել են վիրուսային, սոցիալական մեդիայի այլ օգտատերեր և որոշ բրենդային հաշիվներ ընդլայնել են մեմի ձևաչափը:

Ռոբոտի՝ քաղցկեղի Փիթեր ՄաքՔալամ կենտրոնում խաղողահատիկի վիրահատության 2018 թվականի մայիսյան պատկերները ներառվել են մեմի մեջ[8][9]: Մեմի վիրուսայնությունը վերագրվել է «նրանք վիրահատեցին խաղողը» արտահայտության անորոշությանը և աբսուրդությանը, ինչպես նաև համատեքստի բացակայությանը[10][7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Lee, Bruce Y. (2018 թ․ դեկտեմբերի 2). «They Did Surgery On A Grape: What Is This New Viral Meme?». Forbes. Վերցված է 2025 թ․ հուլիսի 20-ին.
  2. Banoub, Raphael G; Sanghvi, Harshal; Gill, Gurnoor S; Paredes, Alfredo A; Bains, Harnaina K; Patel, Anita; Agarwal, Ankur; Gupta, Shailesh (2024-12-22). «Enhancing Ophthalmic Care: The Transformative Potential of Digital Twins in Healthcare». Cureus. Springer Science and Business Media LLC. 16 (12): 7–8. doi:10.7759/cureus.76209. ISSN 2168-8184. PMC 11750212. PMID 39840199. {{cite journal}}: Check |pmc= value (օգնություն); Check |pmid= value (օգնություն)
  3. Santos, Deivid Ramos dos; Teixeira, Renan Kleber Costa; Pimentel, Antônio Leonardo Jatahi Cavalcanti; Corrêa, Wender de Jesus Pena; Araújo, Nayara Pontes de; Calvo, Faustino Chaves; Barros, Rui Sérgio Monteiro de (2020). «O oftalmologista e as uvas: Um modelo de treinamento microcirúrgico» [The ophthalmologist and the grapes: A microsurgical training model]. Revista Brasileira de Oftalmologia (պորտուգալերեն and անգլերեն). 79 (6): 366–369. doi:10.5935/0034-7280.20200080 (inactive 2025 թ․ հուլիսի 27) via SciELO.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2025 (link)
  4. Zhang, Zhaotian; Li, Songshan; Sun, Limei; Yan, Wenjia; Huang, Li; Lu, Jinglin; Wang, Qiong; Li, Mengke; Zheng, Danying; Liu, Yizhi; Ding, Xiaoyan (2022). «Skills assessment after a grape-based microsurgical course for ophthalmology residents: randomised controlled trial». British Journal of Ophthalmology. 107 (9): 1395–1402. doi:10.1136/bjophthalmol-2022-321135. PMC 10447371. PMID 35701080.
  5. 1 2 Solyman, Omar; Serhan, Hashem Abu; Kamel, Hesham F.; Eldib, Amgad; Obaia, Ahmed S. Abo; Aref, Amr; Sayed-Ahmed, Ibrahim Osama; Khashaba, Mohamed; Khodeiry, Mohamed M.; Abushanab, Mokhtar M. (2022). «A Novel Cost-Effective Simulation Model for Continuous Curvilinear Capsulorhexis». Clinical Ophthalmology. 16: 2759–2764. doi:10.2147/OPTH.S378298. PMID 36046573.
  6. Figueira, Edwin C.; Wang, Louis W.; Brown, Tani M.; Masselos, Katherine; Pandya, Vivek B.; Dauber, Sophia L.; Lee, Katelyn J.Y.; Amjadi, Shahriar; Skalicky, Simon E.; Francis, Ian C. (2008). «The grape: An appropriate model for continuous curvilinear capsulorhexis». Journal of Cataract and Refractive Surgery. 34 (9): 1610–1611. doi:10.1016/j.jcrs.2008.04.049. PMID 18721730.
  7. 1 2 3 Feldman, Brian (2018 թ․ նոյեմբերի 26). «They Did Surgery on a Grape». New York Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 20-ին.
  8. 1 2 3 Nagesh, Ashitha (2018 թ․ նոյեմբերի 26). «New meme alert: Did you know they did surgery on a grape?». BBC. Վերցված է 2025 թ․ հուլիսի 20-ին.
  9. 1 2 Santiago, Amanda Luz Henning (2018 թ․ նոյեմբերի 26). «'They did surgery on a grape' is the weird meme that's your new obsession». Mashable. Վերցված է 2025 թ․ հուլիսի 20-ին.
  10. 1 2 3 4 Hess, Peter (2018 թ․ նոյեմբերի 26). «"They Did Surgery on a Grape" Meme Began With Legally Suspect Medical Tool». Inverse. Վերցված է 2025 թ․ հուլիսի 20-ին.