Լենա Հակոբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Լենա Հակոբյան | |
|---|---|
![]() | |
| ապրիլի 10, 1936 - հուլիսի 10, 1992 (56 տարեկան) | |
| Ծննդավայր | Կիչան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Կիչան, Մարտակերտի շրջան, Արցախ |
| Գերեզման | Կիչան |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Լենա Խորենի Հակոբյան (ապրիլի 10, 1936, Կիչան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 1992, Կիչան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ծնվել է 1936 թվականի ապրիլի 10-ին, Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։ 1990 թվականից ընտանիքով կամավորագրվել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Եղել է Խաչենի գումարտակի խոհարարը։
Զոհվել է 1992 թվականի հուլիսի 10-ին, գյուղի բռնագաղթի ժամանակ։ Ամուսնացած էր, ունի յոթ երեխա։ Հուղարկավորված է գյուղի գերեզմանատանը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
