Զոնդյան կղզիներ
Արտաքին տեսք
' | ||
| Կոորդինատներ | 1°03′53″S 115°05′12″E / 1.064718°S 115.086670°E | |
| Երկիր | ||
| Տեղագրություն | Հարավարևելյան Ասիա | |
| Կղզիների քանակը | ավելի քան 3000 | |
| Ամենամեծ կղզին | Կալիմանտան | |
| Ընդհանուր մակերեսը | 1 700 000 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 4095 մ | |
| Ջրատարածություն | Հնդկական և Խաղաղ օվկիանոսներ | |
| Բնակչություն (2010) | 244 900 000 մարդ | |
| Բնակչության խտությունը | 144,059 մարդ/կմ2 | |
Զոնդյան կղզիներ (ինդոն.՝ Kepulauan Sunda, սունդ.՝ Kapuloan Sunda), խոշոր կղզեխումբ Հարավարևելյան Ասիայում` Մալակկա թերակղզու և Նոր Գվինեայի, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև։ Բաժանվում է Մեծ Զոնդյան և Փոքր Զոնդյան կղզիների։
Զոնդյան կղզիների կազմի մեջ մտնում են մի քանի մեծ և հազարավոր փոքր կղզիներ։ Այդ կղզիների մեծ մասը պատկանում է Ինդոնեզիային, Կալիմանտան կղզու հյուսիսը` Մալազիային, իսկ մի փոքր մասն էլ՝ Բրունեյին։
Սկսած 2002 թվականից Թիմոր կղզու մի մասը պատկանում է Արևելյան Թիմորին։ Վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, երբ ծովի մակարդակը 100 մետրով ցածր էր, Զոնդյան կղզիները միացած են եղել իրար և Հնդկաչինին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է Ճավա կղզու արևմտյան մասում ապրող Զուդնա (սուդնա) ցեղի անունից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 702)։ |


